Լեոնարդո դա Վինչիի թանգարան
Լեոնարդո դա Վինչիի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, տեխնոլոգիայի թանգարան և museum of a public entity? |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Վինչի[2][3] |
Մասն է | Palazzina Uzielli - Museo Leonardiano? և Castello dei Conti Guidi? |
Հասցե | Piazza dei Guidi, 50059 Vinci FI, Italia, Via Gustavo Uzielli, 15, 50059 Vinci FI, Piazza dei Guidi[2] և Piazza Leonardo Da Vinci 26, 50059 Vinci[4]50059[2] |
Հիմնադրվել է | 1953[2] |
Մակերես | 1191 քառակուսի մետր, 494 քառակուսի մետր |
Այցելուներ | 45 685 մարդ (2020)[3], 193 290 մարդ (2019)[5], 143 745 մարդ (2018)[6], 60 285 մարդ (2021)[7] և 110 177 մարդ (2022)[4] |
Հավաքածուի չափս | 111 արխիվային միավոր[6] և 97 արխիվային միավոր[8] |
Կայք | museoleonardiano.it |
Լեոնարդո դա Վինչիի թանգարան (իտալերեն՝ Museo leonardiano di Vinci), Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիին նվիրված թանգարան Իտալիայի Տոսկանա մարզի Վինչի գյուղում ու նրա մերձակայքում[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1919 թվականին՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան չորսհարյուրամյա տարելիցը նշելու ժամանակ է ծագել Վինչիում նրան նվիրված թանգարան հիմնելու գաղափարը, մի գյուղում, որը սերտորեն կապված է Վերածնության հանճարի կյանքի պատմության հետ և նրա ծննդավայրը համարվող Անչիանոյից (Անկիանոյից) գտնվում է ընդամենը 3, իսկ Տոսկանայի մայրաքաղաք Ֆլորենցիայից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Դրանից 34 տարի անց՝ 1953 թվականին, թանգարանը վերջապես բացվել է, և դրանում կարևոր դեր է խաղացել IBM-ը, որն անհատույց նվիրաբերել է Լեոնարդոյի գծագրերի ու նոթագրությունների հիման վրա պատրաստված մի ամբողջ շարք մոդելներ։ Ժամանակի ընթացքում թանգարանն ընդարձակվել է, և ներկայումս նրա տարածքում ընդգրկված են նաև պալացցինա Ուցիելին (Palazzina Uzielli), Castello dei Conti Guidi-ն՝ Գվիդի կոմսերի միջնադարյան ամրոցը, Վիլլա դել Ֆեռալեն, Անչիանո գյուղը[10][11]։
-
Վինչի գյուղն ու ամրոցը
-
Գրադարանը. 1883 թ.
-
Լեոնարդոյի հայրենի տունը Անչիանոյում
Թանգարանի գլխավոր մուտքը Piazza dei Guidi-ից՝ Գվիդիի հրապարակից է։ Այդտեղ, ինչպես նաև Գվիդի կոմսերի ամրոցում, համայնքապետարանը 1939-1942 թվականներին վերակառուցման աշխատանքներ է իրականացրել։
-
Palazzina Uzielli-ի ցուցանմուշներից
Palazzina Uzielli-ում բացված են «Շինարարական մեքենաներ», «Տեքստիլ արտադրության մեքենաներ», «Մեխանիկական ժամացույցներ» և «Լեոնարդոն ու անատոմիան» բաժինները։ Այդտեղ սրահներ են հատկացված նաև ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպմն և ուսումնական ծրագրերի իրականացման համար[10]։ Palazzina Uzielli-ի հարևանությամբ գտնվում է Լեոնարդոյի գրադարանը, որտեղ պահվում է ձեռագրերի, մատիտանկարների, գծագրերի հարուստ հավաքածու, ինչպես նաև տեխնիկայի պատմությանը վերաբերող տասը հազարից ավելի հղումներ, քաղվածքներ, մեջբերումներ[12]։ Գվիդի կոմսերի ամրոցում (Castello dei Conti Guidi) տեղ են գտել «Ռազմի մեքենաներ», «Կամուրջներ», «Թռիչքի ուսումնասիրություններ», «Սարքավորումներ և գործիքներ», «Հեծանիվ և ինքնաշարժ մարտակառք», «Ջուր», «Օպտիկա և հեռանկար», «Երկրաչափական մարմիններ» բաժինները[10]։
-
Ավտոմեքենան՝ ըստ Լեոնարդոյի գծագրերի
-
Օդապտտաթևիկ
-
Հեծանիվը՝ ըստ Լեոնարդոյի գծագրերի
-
Հրասայլ
Վիլլա դել Ֆեռալեում ներկայացված է Լեոնարդ-նկարչի կյանքը, ցուցադրված են նրա նկարների բարձրորակ վերատպությունները՝ բնօրինակներին համապատասխանող չափսերով։ Կան նաև դիդակտիկ ինստալյացիաներ, բացատրական տեսանյութեր[10][13]։
Այցելություն-էքսկուրսիան ավարտվում է Լեոնարդոյի ծննդավայրում, նրա կյանքի կարևոր դրվագները ներկայացնող հոլոգրամի դիտումով[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sistema Cultura — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Sistema Cultura
- ↑ 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ www.museoleonardiano.it/ita/museo/la-storia
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Leonardian Museum of Vinci». Leonardian Museum.
- ↑ Museo Leonardiano. «Museo Leonardiano press release» (Italian). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bibliothèque Léonard de Vinci www.davincitour.eu
- ↑ www.davincitour.eu
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո դա Վինչիի թանգարան» հոդվածին։ |
|