Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան
Տեսակտեխնոլոգիայի թանգարան, թանգարան, արդյունաբերության թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՄիլան[1][2]
Մասն էQ112172649?[1]
Ղեկավարության նստավայրՄիլան, Իտալիա
ՀասցեVia San Vittore, 21 - Milano[3], Piazza S. Vittore, 21[1] և Via San Vittore 21, 20123 Milano[2][4]20123[3][2]
Հիմնադրվել է1953
ՀիմնադիրGuido Ucelli? և Orazio Curti?
Մակերես28 000 քառակուսի մետր, 50 000 քառակուսի մետր
Այցելուներ532 084 մարդ (2018)[5][6], 116 084 մարդ (2020)[2], 545 561 մարդ (2019)[7], 143 040 մարդ (2021)[8] և 405 556 մարդ (2022)[4]
ՏնօրենGiuliano Urbani?
Հավաքածուի չափս2769 արխիվային միավոր[6] և 2439 արխիվային միավոր[9]
Կայքmuseoscienza.org(իտալ.) և museoscienza.org/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան (իտալ.՝ Museo della Scienza e della Tecnologia "Leonardo da Vinci"), Լեոնարդո դա Վինչիին նվիրված թանգարան Միլանում։ Իտալիայի գիտության և տեխնոլոգիայի ամենամեծ թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունը 1953 թվականի փետրվարի 5-ին կատարել է Իտալիայի վարչապետ Ալչիդե դե Գասպերիին։

Թանգարանը տեղակայված է Միլանի Սան Վիտորե ալ Կորպո եկեղեցում և ունի յոթ հիմնական բաժիններ[10]՝

  • Նյութերի
  • Տրանսպորտի
  • Էներգիայի
  • Հաղորդակցության
  • «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության
  • Նոր սահմաններ
  • Գիտություն երիտասարդների համար

Բոլոր բաժիններն ունեն լաբորատորիաներ, որոնք նախատեսված են մասնավորապես երեխաների և երիտասարդ ուսանողների համար։ Տրանսպորտի բաժինը բաղկացած է չորս մասից՝ օդային, երկաթուղային, ջրային և «Էնրիկո Տոտի» սուզանավերի[11]։

Նյութերի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերի բաժինն առնչվում է արտադրանքի կենսացիկլին՝ արտադրանքի հումքից մինչև վերամշակում։ Առանձին բաժիններ նվիրված են պոլիմերային և սինթեզվող նյութերին և հիմնական քիմիական արտադրությանը։ Այս բաժնում կա նաև մետաղի ենթաբաժին, որտեղ ցուցադրվում է մետաղի տարանջատումը, տեխնիկական վերամշակումը, ինչպես նաև ցուցադրված է 1898 թվականին Էրնեստո Ստասանոյի ստեղծած պողպատի հալեցման առաջին էլեկտրական վառարանը։

Տրանսպորտի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Macchi MC 205 V

Տրանսպորտի բաժինն ունի չորս տարբեր ենթաբաժիններ՝

  • Օդային տրանսպորտի ենթաբաժնում ցուցադրված են Farman III-ի կրկնօրինակը և Macchi MC 205 V-ի բնօրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառել է իտալական օդուժը (Regia Aeronautica Militare Italiana): Ներկայացված են նաև իտալական ժամանակակից տարբեր օդանավեր՝ Fiat G.91, Հյուսիսամերիկյան F-86K և Republic F-84F Thunderstreak
  • Երկաթուղային տրանսպորտի ենթաբաժինը տեղավորված է 1906 թվականի Էքսպոյի տաղավարներից մեկում, որին հավելվել է 19-րդ դարի երկաթուղային կայարանի արտաքին տեսք։ Այս ենթաբաժնի հավաքածուն ներառում է 19-րդ և 20-րդ դարերի տրանսպորտային միջոցներ՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով Լոմբարդիայի պատմական հանրային տրանսպորտին
  • Ջրային տրանսպորտի ենթաբաժնում տեղադրված է տրանսատլանտյան SS Conte Biancamano լայների նավապետի կամրջակը, ստորջրյա ինքնաշարժ ական (Maiale), պայթուցիկ հարթահատակ նավակ (1940), վերջին երկուսն էլ Իտալական արքայական նավատորմը կիրառել է Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ
  • Վերջին ենթաբաժինը նվիրված է Toti submarine S-506-ին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել են իտալացի նավաշինարարները, և այն գործարկվել է 1967 թվականին

Էներգիայի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգիայի բաժինը նվիրված է էներգետիկ ռեսուրսներին և սարքերին։ Թանգարանի այս հատվածում են գտնվում Մարգարիտա ՋԷԿ-ը (1895) և նավթաքիմիական արդյունաբերության բաժինը։

Հաղորդակցության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդակցության բաժինը ունի երեք հատվածներ՝

  • Աստղագիտության բաժնում ցուցադրված են մի քանի անտիկ տիեզերագիտական և տեղագրական գործիքներ, այդ թվում երկու երկնային և 17-րդ դարի գլոբուս, ռեֆրակտոր, Ֆուկոյի ճոճանակ
  • Հեռահաղորդակցության բաժինը նվիրված է ժամանակակից հաղորդակցման բոլոր միջոցներին՝ հեռագրական կապից մինչև հեռախոս և անլար կապ, ռադիոյից մինչև ժամանակակից հեռուստացույց՝ իտալական հեռուստատեսության տեխնիկական պատմության ընդհանուր ներկայացմամբ
  • «Ձայնային» բաժնում ցուցադրված են ձայնագրման և ձայնի վերարտադրման հիմնական տեխնոլոգիաները 19-րդ դարից մինչև ժամանակակից շրջան

Լեոնարդո դա Վինչի, Արվեստի և գիտության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեոնարդո դա Վինչի» թռչող սարքը

Թանգարանին բնութագրող բաժիններից է «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության բաժինը, որը բաժանվում է չորս մասերի։

  • Ակնագործական հավաքածուն ներառում է քարերից, ադամանդներից ու մետաղներից իրեր՝ ներառյալ ոսկե և փղոսկրե զարդեր
  • Լեոնարդո դա Վինչիին նվիրված հատվածում ցուցադրված են Լեոնարդո մեքենաները՝ վերարտադրված դա Վինչիի նկարներից՝ հիդրավլիկ սղոց, մանող մեքենա, թռչող սարք կամ Լեոնարդոյի տանկ։ Այս հավաքածուի նմուշները մի խումբ փորձագետների աշխատանքի արդյունք են, որոնք մեկնաբանել և ամբողջացրել են նրա կտավները
  • Ժամագիտական հավաքածուում ներկայացված է ժամի ստեղծման էվոլյուցիան, բազմաթիվ ճոճանակներ, անտիկ ժամացույցներ, անձնական ժամացույցներ, ինչպես նաև աշտարակի մեխանիզմներ
  • Երաժշտական գործիքներ հավաքածուում ներկայացված են 17-րդ դարից 20-րդ դարերի գործիքներ, ինչպես նաև այս հատվածում է ցուցադրվում 17-րդ դարի վինագործների արհեստանոցը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան» հոդվածին։