Jump to content

Լեհ-իսրայելական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհ-իսրայելական հարաբերություններ
Լեհաստան և Իսրայել

Լեհաստան

Իսրայել

Լեհ-իսրայելական հարաբերություններ, դիվանագիտական և առևտրային կապեր Իսրայելի և Լեհաստանի միջև։ Իսրայելում Լեհաստանի նախկին դեսպան Մացեյ Կոզլովսկին (լեհ.՝ Maciej Kozlowski) Լեհաստանին բնութագրել է որպես Եվրոպայում Իսրայելի ամենաուժեղ դաշնակից[1]։ Լեհաստանում Իսրայելի դեսպանը Աննա Ազարին է։

Լեհական Orient Fair տաղավարը Թել Ավիվում, 1933 թվական
Լեհաստանի դեսպանատունը Թել Ավիվում

1967 թվականին Վեցօրյա պատերազմից հետո Լեհաստանը խզեց հարաբերություններն Իսրայելի հետ ԽՍՀՄ ազդեցության տակ գտնվող Արևելյան դաշինքի այլ երկրների օրինակով։ Լեհաստանը Արևելյան դաշինքի առաջին երկիրն էր, որը Իսրայելը կրկին ճանաչել է 1986 թվականին։ Ամբողջական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1990 թվականին[2]։ Իսրայելա-լեհական առևտրային Պալատը հիմնադրվել է 1988 թվականին[3]։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի միջև 2010 թվականի հունվարին Վարշավայում կայացած բանակցություններից հետո երկու առաջնորդները պարտավորվել են խորացնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները[4]։ 2010 թվականին Իսրայելի Միջազգային հարաբերությունների խորհուրդը և Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը նշել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների 20-ամյակը միջազգային քաղաքականության խորհրդաժողովում[5]։

2019 թվականի փետրվարին Լեհաստանում ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մերձավորարևելյան գագաթաժողովը՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և իսլամադավան այլ երկրների, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի և Եվրոպայի երկրների մասնակցությամբ[6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tsur, Nissan (2012 թ․ հոկտեմբերի 25). «Catholic Poles fight to ensure history doesn't repeat itself». The Times of Israel. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Poland Resumes Full Diplomatic Ties With Israel, New York Times, February 28, 1990
  3. «Israel-Poland Chamber of Commerce». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. Poland and Israel to intensify bilateral relations
  5. «Israel and Poland mark 20 years of ties». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  6. Нетаниягу приглашен на антииранский саммит в Варшаву с участием лидеров арабских стран, NEWSru.co.il
  7. Отношения Израиля с Польшей резко ухудшаются на фоне высказываний Нетаниягу и Каца, NEWSru.co.il
  8. Чехия поддержала Польшу: «Вышеградский саммит» в Иерусалиме отменен, NEWSru.co.il

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]