Jump to content

Լեդա Միլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդա Միլևա
բուլղար․՝ Леда Милева
Ծննդյան անունբուլղար․՝ Леда Гео Милева
Ծնվել էփետրվարի 5, 1920(1920-02-05)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 5, 2013(2013-02-05) (93 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունլեզվաբան, դիվանագետ, բանաստեղծուհի, ուսուցչուհի, թարգմանչուհի, քաղաքական գործիչ, գրող և լրագրող
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունBulgarian Translators' Union?
Պարգևներ
ԱմուսինNikola Dimitrov? և Nikolay Popov?
ԶավակներBoân Nikolaev?
Изображение автографа
 Leda Mileva Վիքիպահեստում

Լեդա Միլևա (բուլղար․՝ Леда Гео Милева, 5 փետրվարի, 1920, Սոֆիա - 5 փետրվարի, 2013, Սոֆիա), բուլղարացի գրող և թարգմանչուհի, դիվանագետ[1][2], հասարակական գործիչ։ Հեղինակել է մանկական բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածուներ, թատերական ու ռադիոպիեսներ, որ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Գրել է նաև գրականության, թարգմանության ու մշակութային միջազգային համագործակցության հարցերին նվիրված հոդվածներ, բուլղարերեն է թարգմանել ամերիկյան, անգլիական ու աֆրիկյան քնարերգությունների նմուշներ։ Արժանացել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշանի (1970), «Ստարա Պլանինա» առաջին աստիճանի շքանշանի (2006) և «Կոնստանտին Կոնստանտինով» գրական ազգային պարգևի (2008)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդա Միլևան ծնվել է 1920 թվականի փետրվարի 5-ին Սոֆիա քաղաքում՝ բուլղարացի բանաստեղծ և հրապարակախոս Գեո Միլևի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է 1938 թվականին, ինչից հետո սովորել է Սոֆիայի Ամերիկյան քոլեջում[3], այնուհետև կրթությունը շարունակել է Սոֆիայի համալսարանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Լեդա Միլևան աշխատանքի է անցել Սոֆիայի ռադիոյում որպես մանկապատանեկան հաղորդումների բաժնի վարիչ. այնտեղ նա աշխատել է մինչև 1951 թվականը։ 1951 թվականից մինչև 1956 թվականը Լեդա Միլևան՝ որպես խմբագիր, աշխատել է «Народна младеж» և «Български писател» հրատարակչություններում, իսկ 1956-1960 թվականներին՝ «Дружинка» ամսագրում։ Դրանից հետո նա աշխատել է Բուլղարական հեռուստատեսությունում. 1966 թվականից մինչև 1970 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարական հեռուստատեսության գլխավոր տնօրենը։

1970-1972 թվականներին Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը կից Տպագրության և մշակութային համագործակցության բաժնի վարչի տեղակալ, իսկ դրանից հետո՝ մինչև 1978 թվականը, եղել է Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ Լեդա Միլևան 1960 թվականից մինչև 1980 թվականը եղել է բուլղարական ՊԵՆ ակումբի սկզբում նախագահի տեղակալը, իսկ հետո՝ նախագահը։ 1979 թվականից մինչև 1989 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահը։ Նա հիմնադրել է արտասահմանյան գրականության հարցերին նվիրված «Պանորամա» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել 1980 թվականից մինչև 1991 թվականը։

Լեդա Միլևան գրական գործունեությունից բացի զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. նա եղել է Բուլղարիայի 8-րդ և 9-րդ Ազգային ժողովների և Բուլղարիայի 7-րդ Մեծ ազգային ժողովի ժողովրդական պատգամավոր։

Լեդա Միլևան մահացել է 2013 թվականի փետրվարի 5-ին քաղցկեղից[4]։

  • 1959 թվական – «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» I աստիճանի շքանշան
  • 1970 թվական – Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշան
  • 2006 թվական – «Ստարա Պլանինա» I աստիճանի շքանշան
  • 2008 թվական – «Կոնստանտին Կոնստանտինով» բուլղարական գրական ազգային պարգև

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Имена - Леда Милева чукна 90 с нова книга - Стандарт». Paper.standartnews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  2. «Леда Милева — автор и преводач — Моята библиотека». Chitanka.info. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  3. Леда Милева и Петко Бочаров с разкази отпреди 74 години (բուլղ.)
  4. Леда Милева починала тихо в съня си (բուլղ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդա Միլևա» հոդվածին։