Լեդա Միլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեդա Միլևա
բուլղար․՝ Леда Милева
Leda-Mileva-20101211-cropped.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1920(1920-02-05)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Վախճանվել էփետրվարի 5, 2013(2013-02-05) (93 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունլեզվաբան, դիվանագետ, բանաստեղծ, ուսուցչուհի, թարգմանիչ, քաղաքական գործիչ, գրող և լրագրող
Լեզուբուլղարերեն[1]
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ«Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան «Ստարա պլանինա» շքանշան և Կոնստանտին Կոնսրանտինովի պարգև
BASA-117-46-1084-124-Signature of Leda Mileva (cropped).jpg

Լեդա Միլևա (բուլղար․՝ Леда Гео Милева, 5 փետրվարի, 1920, Սոֆիա - 5 փետրվարի, 2013, Սոֆիա), բուլղարացի գրող և թարգմանչուհի, դիվանագետ[2][3], հասարակական գործիչ։ Հեղինակել է մանկական բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածուներ, թատերական ու ռադիոպիեսներ, որ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Գրել է նաև գրականության, թարգմանության ու մշակութային միջազգային համագործակցության հարցերին նվիրված հոդվածներ, բուլղարերեն է թարգմանել ամերիկյան, անգլիական ու աֆրիկյան քնարերգությունների նմուշներ։ Արժանացել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշանի (1970), «Ստարա Պլանինա» առաջին աստիճանի շքանշանի (2006) և «Կոնստանտին Կոնստանտինով» գրական ազգային պարգևի (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդա Միլևան ծնվել է 1920 թվականի փետրվարի 5-ին Սոֆիա քաղաքում՝ բուլղարացի բանաստեղծ և հրապարակախոս Գեո Միլևի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է 1938 թվականին, ինչից հետո սովորել է Սոֆիայի Ամերիկյան քոլեջում[4], այնուհետև կրթությունը շարունակել է Սոֆիայի համալսարանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Լեդա Միլևան աշխատանքի է անցել Սոֆիայի ռադիոյում որպես մանկապատանեկան հաղորդումների բաժնի վարիչ. այնտեղ նա աշխատել է մինչև 1951 թվականը։ 1951 թվականից մինչև 1956 թվականը Լեդա Միլևան՝ որպես խմբագիր, աշխատել է «Народна младеж» և «Български писател» հրատարակչություններում, իսկ 1956-1960 թվականներին՝ «Дружинка» ամսագրում։ Դրանից հետո նա աշխատել է Բուլղարական հեռուստատեսությունում. 1966 թվականից մինչև 1970 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարական հեռուստատեսության գլխավոր տնօրենը։

1970-1972 թվականներին Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը կից Տպագրության և մշակութային համագործակցության բաժնի վարչի տեղակալ, իսկ դրանից հետո՝ մինչև 1978 թվականը, եղել է Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ Լեդա Միլևան 1960 թվականից մինչև 1980 թվականը եղել է բուլղարական ՊԵՆ ակումբի սկզբում նախագահի տեղակալը, իսկ հետո՝ նախագահը։ 1979 թվականից մինչև 1989 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահը։ Նա հիմնադրել է արտասահմանյան գրականության հարցերին նվիրված «Պանորամա» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել 1980 թվականից մինչև 1991 թվականը։

Լեդա Միլևան գրական գործունեությունից բացի զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. նա եղել է Բուլղարիայի 8-րդ և 9-րդ Ազգային ժողովների և Բուլղարիայի 7-րդ Մեծ ազգային ժողովի ժողովրդական պատգամավոր։

Լեդա Միլևան մահացել է 2013 թվականի փետրվարի 5-ին քաղցկեղից[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 թվական – «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» I աստիճանի շքանշան
  • 1970 թվական – Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշան
  • 2006 թվական – «Ստարա Պլանինա» I աստիճանի շքանշան
  • 2008 թվական – «Կոնստանտին Կոնստանտինով» բուլղարական գրական ազգային պարգև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]