Ֆաքսիմիլ կամ ֆաքս բառերը ծագել են այս արտահայտությունից։
Facta, non verba.
«Գործեր, ո՛չ խոսքեր»
Հաճախ օգտագործվում է որպես կարգախոս
Falsus in uno, falsus in omnibus.
«Մի անգամ ստողը, հետո ամեն ինչում կստի»
Հռոմեական իրավաբանության սկզբունք, ըստ որի, եթե մարդը մեկ անգամ կեղծ վկայություն է տվել, այլևս ոչ մի հարցում վստահելի չէ։ Դրանից է բխում փաստաբանների շահագրգռվածությունը՝ դատարանում հակընդդեմ կողմի վկաներին հեղինակազրկելու համար նրանց երբևէ ասած սուտը վկայակոչելը։
Feci quod potui, faciant meliora potentes.
«Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին»
Աբու ալ-Ալա ալ Մահարիի[1] «Աբու-ալ-Ալայի Դիվանը» ստեղծագործության թարգմանության համար թարգմանիչ Հենրի Բաերլայնի գրած ներածությունից[2]։
Fecit.
«... արեց»
Գրվում է նկարների վրա նկարչի ստորագրությունից հետո։
Felix qui potuit rerum cognoscere causas.
«Երջանիկ է նա, ով կարող է հասկանալ իրականության պատճառները»
Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.