Լաուրա Ունուկ
Լաուրա Ունուկ | |
---|---|
Պետություն(ներ) | Սլովենիա |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիա |
Կոչում | կանանց միջազգային վարպետ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, կանանց գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ[2] |
Ներկայիս վարկանիշ | 2332 |
ՖԻԴԵ համար | 14609215 |
365chess | Laura_Unuk |
Chesstempo համար | 217510 |
ICCF համար | 217510 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2014[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
Laura Unuk Վիքիպահեստում |
Լաուրա Ունուկ (սլովեն.՝ Laura Unuk, նոյեմբերի 9, 1999, Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2019) և միջազգային վարպետ (2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի Սլովենիայի առաջնության չեմպիոն (տղամարդկանց և կանանց չեմպիոնները որոշվել են շվեյցարական համակարգով անցկացվող ընդհանուր մրցաշարի շրջանակներում, Ունուկը Լառա Յանժելին հավասար միավորներ է վաստակել և առաջ է անցել լրացուցիչ ցուցանիշներով)[4]։ 2016 թվականի Սլովենիայի առաջնության արծաթե մեդալակիր (Թեա Վիդիչի հետ կիսել է 2-3-րդ տեղերը, վատագույն լրացուցիչ ցուցանիշների հիման վրա ստացել է բրոնզե մեդալ)[5]։
Սլովենիայի 2009 թվականի պատանեկան առաջնության (մինչև 10 տարեկան կատեգորիայում ), 2011 և 2012 (մինչև 12 տարեկան), 2013 (մինչև 14 տարեկան), 2015 (մինչև 16 տարեկան), 2016 և 2017 (մինչև 18 տարեկան) հաղթող։
Սլովենիայի հավաքականի կազմում մասնակցել է երեք շախմատային օլիմպիադաների (2014, 2016 և 2018 թվականներ, 2016 և 2018 թվականներին խաղացել է առաջին խաղատախտակի մոտ)[6], չորս Եվրոպայի թիմային առաջնության (2013, 2015, 2017 և 2019 թվականներ, երեք անգամ խաղացել է առաջին խաղատախտակի մոտ)[7], 2019 թվականի Միտրոպի գավաթի, 2020 թվականի ՖԻԴԵ-ի առցանց-օլիմպիադայի[8], երկու պատանեկան շախմատային օլիմպիադաների (2013 և 2014 թվականներ, մինչև 16 տարեկան կատեգորիա)[9], Եվրոպայի երիտասարդական թիմային վեց առաջնության (2012-2017 թվականներ, մինչև 18 տարեկան կատեգորիա․ 2014 թվականին թիմը դարձել է մրցույթի հաղթող, 2014 թվականին նա նվաճել է անհատական ոսկե մեդալ, իսկ 2013 թվականին՝ անհատական արծաթե մեդալ)[10][11]։
2014 և 2017 թվականների աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (համապատասխանաբար մինչև 16 և մինչև 18 տարեկան կատեգորիաներում 2014 թվականի հաջողության համար ստացել է կանանց միջազգային վարպետի կոչում)[12][13]։ 2018 թվականի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։
ՖԻԴԵ-ի 2021 թվականի աշխարհի պատանեկան առաջնության մասնակից (առաջին շրջանում 2:0 հաշվով հաղթել է Շրուկ Վաֆին, երկրորդ շրջանում ½ : 1½ հաշվով զիջել է Գյուլնար Վուգար Մամեձադեին)[14]։
Եվրոպայի վեց անհատական առաջնությունների մասնակից (2015-2019 և 2021 թվականներ)[15][16][17][18][19][20]։
Եվրոպայի 2018 և 2019 թվականների բլից և արագ շախմատի առաջնությունների մասնակից[21][22][23][24]։
2018 թվականին ավարտել է Լյուբլյանայում գտնվող Բեժիգրադի գիմնազիան[25]։ Նույն թվականին ընդունվել է Լյուբլյանայի համալսարան (կենսաքիմիա մասնագիտությունը սովորելու համար)[26]։
Սլովենիայի ազգային հավաքականի ընկերներ Թեա Վիդիչի և Լառա Յանժելի հետ վարում է շախմատային ալիք Twich հարթակում[27]։
Հիմնական սպորտային արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Քաղաք | Առաջնություն | + | - | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2012 | Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | ||||||
2013 | Լյուբլյանա | Սլովենիայի առաջնություն | 9-ից 5 | 1-2 (21-32)[28] | |||
Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | խաղատախտակի մոտ | ||||||
Շախմատային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | |||||||
Վարշավա | Եվրոպայի թիմային առաջնություն (Սլովենիայի հավաքական, 4-րդ խաղատախտակ) | 4 | 1 | 3 | 8-ից 5½ | ||
2014 | Յասի | Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, 1 խաղատախտակ) | Թիմ՝ | ||||
Դուրբան | Աշխարհի պատանեկան առաջնություն (մինչև 16 տարեկան) | 1 | |||||
Թրոմսյո | Կանանց շախմատային օլիմպիադա 2014 (Սլովենիայի հավաքական, 4-րդ խաղատախտակ) | 6 | 1 | 3 | 10-ից 7½ | ||
2015 | Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | ||||||
Չաքվա | Եվրոպայի առաջնություն | 3 | 4 | 4 | 11-ից 5 | [29] | |
Ռեյկյավիկ | (Սլովենիայի հավաքական, 1ին խաղատախտակ) | 4 | 3 | 2 | 9-ից 5 | ||
2016 | Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ?-խաղատախտակ) | ||||||
Մամայա | Եվրոպայի առաջնություն | 4 | 4 | 3 | 11-ից 5½ | [30] | |
Օտոչեց | Եվրոպայի թիմային առաջնություն (Սլավենիայի հավաքական) | 9-ից 6 | 2-3[31] | ||||
Բաքու | Կանանց շախմատային օպլիմպիադա 2016 (Սլովենիայի հավաքական, 1 խաղատախտակ) | 5 | 1 | 4 | 9-ից 7 | ||
2017 | Մոնտեվիդեո | Աշխարհի պատանեկան առաջնություն (մինչև 18 տարեկանը) | 9 | 1 | 1 | 11-ից 9½ | 1 |
Եվրոպայի թիմային պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, ?խաղատախտակ) | |||||||
Ռիգա | Եվրոպայի առաջնություն | 5 | 3 | 3 | 11-ից 6½ | 26-46[32] | |
Կրետե | Եվրոպայի թիմային առաջնություն (Սլովենիայի հավաքական, 1 խաղատախտակ) | 4 | 4 | 1 | 9-ից 4½ | ||
2018 | Վիսոկե-Տատրի | Եվրոպայի առաջնություն | 7 | 4 | 0 | 11-ից 7 | [33] |
Գեբզե | Աշխարհի պատանեկան առաջնություն | 5 | 3 | 3 | 11-ից 6½ | [34] | |
Բաթում | Կանանց շախմատային օլիմպիադա (Սլովենիայի հավաքական, 1 խաղատախտակ) | 2 | 4 | 4 | 10-ց 4 | ||
2018 / 2019 | Ստոկհոլմ | Ռոլիտոնի գավաթ | [35] | ||||
2019 | Ռադենցի | Միտրոպի գավաթ (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | |||||
Անթալիա | Եվրոպայի առաջնություն | 3 | 4 | 4 | 11-ից 5 | [36] | |
Բաթում | Եվրոպայի պատանեկան առաջնություն (Սլովենիայի հավաքական, 1 խաղատախտակ) | 3 | 2 | 4 | 9-ից 5 | ||
2020 | Առցանց–օլիմպիադա (Սլովենիայի հավաքական, ? խաղատախտակ) | ||||||
2021 | Սոչի | ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ
Առաջին ռաունդ (Շրուկ Վաֆի դեմ) 2-րդ ռաունդ (Գյուլնար Վուգար Մամեձադեի դեմ) |
2
0 |
0
1 |
0
1 |
2 : 0
½ : 1½ |
դուրս է մնացել |
Յասի | Եվրոպայի առաջնություն | 5 | 3 | 3 | 11-ից 6½ | [37] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.fide.com/component/content/article/1-fide-news/11485-list-of-titles-approved-by-the-2019-1st-quarter-pb-in-astana-kazakhstan.html
- ↑ FIDE FIDE Standard Ratings as of 31 May 2021 — 2021.
- ↑ OlimpBase
- ↑ «The Week in Chess 962». theweekinchess.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «The Week in Chess 1121». theweekinchess.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «OlimpBase :: Women's Chess Olympiads :: Laura Unuk». www.olimpbase.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «OlimpBase :: European Women's Team Chess Championship :: Laura Unuk». www.olimpbase.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «FIDE Online Olympiad (2020)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «OlimpBase :: World Youth U16 Chess Olympiads :: Laura Unuk». www.olimpbase.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 14th European U18 Team Chess Championship (girls): Iaşi 2014
- ↑ «OlimpBase :: European Girls' U18 Team Chess Championship :: Laura Unuk». www.olimpbase.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ World Youth Chess Championships 2014 (u16 Girls)
- ↑ World Youth Chess Championship 2017 U18 Girls
- ↑ «FIDE World Cup Women 2021 2021 - 365Chess.com Tournaments». www.365chess.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (Women) (2015)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (Women) (2016)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (Women) (2017)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (Women) (2018)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (2019)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Championship (Women) (2021)». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Blitz 2018 2018 - 365Chess.com Tournaments». www.365chess.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «European Rapid 2018 2018 - 365Chess.com Tournaments». www.365chess.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «ch-EUR Women Blitz 2019 2019 - 365Chess.com Tournaments». www.365chess.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «ch-EUR Women Rapid 2019 2019 - 365Chess.com Tournaments». www.365chess.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Saša Bojc (2017 թ․ հոկտեմբերի 3). «Šahovska šampionka Laura Unuk». old.delo.si (սլովեներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Onaplus - Pravega žura še nisem doživela». onaplus.delo.si (սլովեներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Twitch». Twitch. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Швейцарская система, 70 участников.
- ↑ Победила Н. А. Жукова.
- ↑ Победила А. Ю. Ушенина.
- ↑ Победила Ш. Коларич.
- ↑ Победила Н. Дзагнидзе.
- ↑ Победила В. Е. Гунина.
- ↑ Победила А. С. Мальцевская.
- ↑ Победил Т. Набати.
- ↑ Победила А. А. Кашлинская.
- ↑ Победила Э. Ю. Даниелян.