Jump to content

Իրաքի կենտրոնական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրաքի Կենտրոնական բանկից)
Իրաքի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ և բանկ
Երկիր Իրաք[1]
ՏեղագրությունԲաղդադ
Հիմնադրված է1947
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Իրաքի կենտրոնական բանկ (արաբ.՝ البنك المركزي العراقي), ազգային արժույթի թողարկման համար պատասխանատու Իրաքի Կենտրոնական բանկը։

1931-1950 թվականներին Իրաքի կենտրոնական բանկի գործառույթները մասնակի կատարում էր Լոնդոնում գտնվող Իրաքի արժույթի խորհուրդը։ Խորհուրդն զբաղվում էր իրաքյան դինարի թողարկմամբ և ապահովում էր նրա կայունությունը։

Իրաքի Ազգային բանկը հիմնադրվել է 1947 թվականին։ 1949 թվականին Իրաքի արժույթի հանձնաժողովը դադարեց կատարել իր գործառույթները, բայց Մեծ Բրիտանիայի բանկերը շարունակում էին շատ ուժեղ ազդեցություն ունենալ Իրաքի տնտեսության և բանկային ոլորտի վրա։

1956 թվականին Իրաքի Ազգային բանկն ստացավ կենտրոնական բանկի կարգավիճակ։ Դրամահաշվարկային համակարգի և ազգային արժույթի թողարկման ամբողջ պատասխանատվությունն սկսեց կրել Իրաքի կենտրոնական բանկը։ Բանկն սկսեց կատարել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին են.

2003 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունվեց օրենք բանկային համակարգի մասին։

2003 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2004 թվականի հունվարի 15-ը թողարկվեցին իրաքյան դինարներ և անցկացվեց հին թղթադրամների փոխարինում նորերով։

Իրաքի կենտրոնական բանկը ժամանակակից կարգավիճակը ստացել է 2004 թվականի մարտի 6-ին կենտրոնական բանկի մասին օրենքի ընդունմամբ[2]։

Իրաքի կենտրոնական բանկի շենքի նախագիծը մշակվել է Dissing+Weitling դանիական ճարտարապետական ընկերության կողմից։ Կենտրոնական բանկն ունի 4 մասնաճյուղ այնպիսի քաղաքներոմ, ինչպիսիք են Բասրան, Մոսուլը, Էրբիլը, Սուլեյմանիան։

Իրավունքներ և պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի կենտրոնական բանկի իրավունքները և պարտականությունները սահմանվում են 2004 թվականի մարտի 6-ին ընդունված «Կենտրոնական բանկի մասին» օրենքով։

Հիմնական իրավունքներ և պարտականություններ.

Բանկի կողոպուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մարտին Իրաքի պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ Իրաքի կենտրոնական բանկը կողոպտվեց։ Գողացան մոտ 1 միլիարդ դոլար, սա համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կողոպուտն է[4]։

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է, որ փողերը գողացել են Սադամ Հուսեյնի կարգադրությամբ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Սադամը երկրի բացարձակ տիրակալն էր, կարելի է այս միջադեպն անվանել օրենսդրությունը չխախտելով բանկից գումարի հանում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. История Центрального банка Ирака
  3. Central Bank of Iraq
  4. largest bank heist
  5. «Крупнейшее в истории ограбление банка: информация подтверждена». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքի կենտրոնական բանկ» հոդվածին։