Իվտո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իվտո | |||
ֆր.՝ Yvetot[1] ֆր.՝ Yvetot-la-Montagne[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Ծովամերձ Սեն, arrondissement of Rouen? և Q2987955? | ||
Մակերես | 7,47 կմ² | ||
ԲԾՄ | 146 մետր, 83 մետր, 157 մետր | ||
Բնակչություն | ▲11 385 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 76190[4] | ||
Պաշտոնական կայք | yvetot.fr(ֆր.) | ||
| |||
Իվտո (ֆր.՝ Yvetot, ֆրանսերեն արտասանութամբ՝ ), համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Նորմանդիա երկրամասի Ծովամերձ Սեն դեպարտամենտի Ռուանի շրջանի կենտրոնում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 145 կիլոմետր դեպի հյուսիս, շրջանի վարչական կենտրոն Ռուան քաղաքից 37 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 7,47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 11.725[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվտոյի անվան ծագումը պարզ չէ, սակայն փաստագրված է, որ 14-16-րդ դարերում տեղի իշխաններին կոչում էին Իվտոյի թագավորներ։ Իվտոն առաջին անգամ հիշատակվել է 1021 թվականին այն հողերի թվում, որոնք դուքս Ռիչարդ II-ը նվիրաբերել է Սեն-Վադրիլի աբբայությանը։ Իվտոն հիշատակվում է նաև ուտոպիստ փիլիսոփա Ժան Մելիեի Կտակարանում։ Այնտեղ ասվում է, որ տեղի թագավորը միակն է, որը լեռից տեսնում է իր ամբողջ թագավորությունը։
17-դարում Իվտոն ծաղկում է ապրել շնորհիվ առևտրային արտոնությունների և այստեղ բացված ջուլհակների գործարաների։1940 թվականին գրեթե ամբողջությամբ ավերվել է և վերակառուցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Մինչև 2015 թվականը գտնվել է Վերին Նորմանդիա երկրամասի, այնուհետև՝ միասնական Նորմանդիա երկրամասի կազմի մեջ[6]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության զբաղվածության կառուցվածքը․
- գյուղատնտեսություն - 0,6%
- արդյունաբերություն - 5,1%
- շինարարություն - 4,6%
- առևտուր, տրանսպորտ և ծառայություններ - 46,7%
- պետական և քաղաքային ծառայություններ - 43,1%
2010 թվականին քաղաքի 7.439 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 5433-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 73,0 %, իսկ 1999 թվականին եղել է 68,8 %)։ Աշխատանքում ներգրավված են եղել 4.696-ը (2470 տղամարդ և 2226 կին), 737-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (310 տղամարդ և 427 կին)։ Ոչ ակտիվ 2006 բնակիչներից 707-ը եղել են սովորողներ, 618-ը՝ թոշակառուներ, իսկ 681-ը չեն աշխատել այլ պատճառներով[7]։
Այդ նույն տարում համայնքում հաշվվել է հարկման ենթակա 5.412 տնային տնտեսություն՝ 11.359 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 16.915 եվրո[8]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվտոյում է գտնվում ժամանակակից Սուրբ Պետրոս եկեղեցին, որը կառուցվել է 1949-1956 թվականներին՝ 1940 թվականին ավերված հին եկեղեցու տեղում։ 1046 մ² մակերեսով վիտրաժը ամենամեծն է Եվրոպայում։
- Այստեղ է գտնվում նաև Փղոսկրյա իրերի թանգարանը։
- Դյուֆե առանձնատունը կառուցվել է 1612թվականին։ Ներկայումս այն համերգների և թատերական փառատոնների անցկացման վայր է
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները
[9]:
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվտոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10].
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռայմոնդ Դելանդ (1825-1890)՝ դրամատուրգ, բեմադրիչ և Փարիզի Վոդևիլ թատրոնի ռեժիսոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=41419
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції(ֆր.)
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ «Population selon le sexe et l'âge...2006» [Населення за статтю та віком...2006] (фр.). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Découvrir Yvetot: Nos villes jumelles». yvetot.fr (ֆրանսերեն). Yvetot. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվտո» հոդվածին։ |
|