Իվո Տիյարդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվո Տիյարդովիչ
Բնօրինակ անունխորվ.՝ Ivo Tijardović
Ծնվել էսեպտեմբերի 18, 1895(1895-09-18)[1]
Սպլիտ, Ավստրո-Հունգարիա
Երկիր ՀՍՖՀ
Մահացել էմարտի 19, 1976(1976-03-19)[1] (80 տարեկան)
Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, լրագրող, նկարիչ և գրող
ԿրթությունԶագրեբի համալսարան
 Ivo Tijardović Վիքիպահեստում

Իվո Տիյարդովիչ (խորվ.՝ Ivo Tijardović, սեպտեմբերի 18, 1895(1895-09-18)[1], Սպլիտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 19, 1976(1976-03-19)[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ կոմպոզիտոր, գրող, նկարիչ, հասարակական-քաղաքական գործիչ։ 1942 թվականի մայիսի 15-ից մինչև 1943 թվականի սեպտեմբեր ամիսը եղել է Սպլիտի քաղաքապետը, այնուհետև միացել է հարավսլավացի պարտիզաններին, մարտնչել ֆաշիստ զավթիչների դեմ[3]։ 1945—1947 թթ. ղեկավարել է Խորվաթիայի կոմպոզիտորների միությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականին, Սպլիտում, որն այն ժամանակ գտնվում էր Ավստրո-Հունգարիայի կազմում։ Երաժշտության և նկարչության լրացուցիչ պարապմունքների հաճախել է դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին (ի դեպ, այդտեղ նրա ուսուցիչների թվում էր անվանի պատմաբան Գրգա Նովակը[4]): Այնուհետև երաժշտության գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նաև ճարտարապետություն է ուսումնասիրել։ Որպես կամավոր՝ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

1922 թվականին ավարտել է Զագրեբի դրամատիկական դպրոցը, որպես նկարիչ ու դիրիժոր՝ աշխատանքի անցել Սպլիտի քաղաքային թատրոնում (ներկայումս՝ Խորվաթիայի ազգային թատրոն, 1922-1929 թթ.), 1933-1939 թթ. ղեկավարել է այդ թատրոնի երաժշտական մասը, ապա նշանակվել գեղարվեստական ղեկավար (1939-1941 թթ.): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պարտիզանների շարքերում զենքը ձեռքին կռվելու հետ մեկտեղ հայրենասիրական երգեր է հորինել։ 1944 թվականին վերադարձել է ազատագրված Սպլիտ քաղաքը, վերակենդանացրել հայրենի բնօրրանի թատրոնը։ 1945—1949 թվականներին ղեկավարել է Զագրեբի խորվաթական ազգային թատրոնը, 1949—1954 թվականներին՝ Խորվաթիայի մայրաքաղաքի ֆիլհարմոնիայի նվագախումբը։

Որպես կոմպոզիտոր՝ Տիյարդովիչը հենվել է Ադրիատիկի ծովափնյա շրջանների՝ իր հայրենի Դալմաթիա երկրամասի երաժշտական բանահյուսության վրա[5]։ Գրել է ութ օպերետ (հիշարժան են հատկապես Mala Floramye, Splitski akvarel և Սպլիտի «Հայդուկ» ֆուտբոլային ակումբին նվիրված Kraljica lopte/«Պարահանդեսի թագուհին» օպերետները[6][7][8]), երեք օպերա, որոնք նվիրված են հին ու նորագույն պատմության դրամատիկ թեմաների։ Հեղինակել է նաև «Partizansko kolo» բալետը, «Plac majke nad mrtvim sinom» կանտատը, նվագախմբային երկու նախերգանք, գործիքային պիեսներ, երգչախմբային ստեղծագործություններ, երգեր, երաժշտություն կինոնկարների համար... Այս ամենի հետ մեկտեղ՝ աշխատել է որպես բեմանկարիչ ու պատկերազարդող[9]։

Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար Իվո Տիյարդովիչն արժանացել է Վլադիմիր Նազորի անվան մրցանակի[10]։ Մահացել է 1976 թվականին, Զագրեբում[11]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերետներ
    • Pierrot Ilo, 1922, Սպլիտ
    • Mala Floramye (Փոքրիկ Ֆլորամին), 1926, Սպլիտ
    • Splitski Akvarel, 1928, Սպլիտ
    • Zapovijed maršala Marmonta (Մարշալ Մորմոնտի պատվիրանը), 1929, Սպլիտ
    • Jurek i Štefek, 1931, Զագրեբ
    • Katarina Velika (Կատերինա Մեծը, 1929, Զագրեբ
  • Օպերաներ
    • Dimnjaci uz Jadran (Smokestacks on the Adriatic), 1951 Զագրեբ
    • Marko Polo, 1960 Զագրեբ
    • Dioklecijan (Diocletian), 1963 Զագրեբ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rlamenac J. В., I. Tijardovic, Split, 1954; (խորվ.)
  • Крешимир Ковачевич|Kovacevic K., Hrvatski kompozitori i njihova djela, Zagreb, I960, s. 487-93; (խորվ.)
  • Крешимир Ковачевич|Kovacevic K., The history of Croatian music of the 20th century, Zagreb, 1967. (անգլ.)
  • Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982. (ռուս.)
  • Volker Klotz: Operette. Porträt und Handbuch einer unerhörten Kunst, München (Piper) 1991, ISBN 3492030408

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  3. Tijardović, Ivo
  4. Marin Kuzmić: Scenarist dokumentarnog serijala o Ivi Tijardoviću otkriva detalje ekskluzivno za Slobodnu Dalmaciju , Slobodna Dalmacija, 30. rujna 2013.
  5. Ivo Tijardović - prvi hrvatski filmski skladatelj za strane producente?
  6. Hrvatsko društvo skladatelja: Tijardović, Ivo, pristupljeno 3. lipnja 2015.
  7. «Posveta Hajduku». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  8. «O postojanju djela». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  9. Ivo Tijardović
  10. LZMK / Proleksis enciklopedija: Tijardović, Ivo, pristupljeno 3. lipnja 2015.
  11. Composer, writer and painter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Տիյարդովիչ» հոդվածին։