Իվան Շոպեն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Իվան Շոպեն Иван Шопен | |
---|---|
Ծնվել է | 1798[1][2] կամ 1787[3] Ֆրանսիա[2] |
Մահացել է | օգոստոսի 3 (15), 1870[2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն և ազգագրություն |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/%D0%A8%D0%BE%D0%BF%D0%B5%D0%BD_%D0%98.%D0%98._%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BF%D0%B0%D0%BC%D1%8F%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA_%D1%81%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D1%8F%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%90%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%BE%D0%B1%D0%BB%D0%B0%D1%81%D1%82%D0%B8_%D0%B2_%D1%8D%D0%BF%D0%BE%D1%85%D1%83_%D0%B5%D1%91_%D0%BF%D1%80%D0%B8%D1%81%D0%BE%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%BA_%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%B8%D0%BC%D0%BF%D0%B5%D1%80%D0%B8%D0%B8._%281852%29._%E2%80%94_%D0%A2%D0%B8%D1%82%D1%83%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BB%D0%B8%D1%81%D1%82.jpg/220px-thumbnail.jpg)
Իվան Իվանովիչ Շոպեն (ռուս.՝ Иван Иванович Шопен, ֆր.՝ Chopin, 1798[1][2] կամ 1787[3], Ֆրանսիա[2] - օգոստոսի 3 (15), 1870[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ֆրանսիական ծագմամբ ազգագրագետ, պատմաբան և պետական գործիչ
1825 թվականին Ֆրանսիայից տեղափոխվել է Ռուսաստան, երկար տարիներ ծառայել Անդրկովկասում (Հայկական մարզի վարչության խորհրդական, եկամուտների և պետական տուրքի վարչության պետ)։ Ռուսաստանի ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճակագրական հետազոտություններ («Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնող Արաքսի հովտամասի տնտեսական ուրվագծեր», 1843, «Ոռոգման ցանցի և դաշտերի արհեստական ոռոգումը Ռուսաստանում լայնորեն տարածելու օգտակարության մասին», 1845)։
Շոպենի արժեքավոր աշխատություններից է համարվում «Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում» (1852) գործը, որը վիճակագրական հարուստ տվյալներ է պարունակում Արևելյան Հայաստանի վարչատնտեսական համակարգի, մշակույթի, բնակավայրերի, բնակչության (թիվը, ազգային և սոցիալական կազմը, կենցաղը), դպրոցների, ճանապարհների, արհեստների, առևտրի, հարկերի, բնական հարստությունների վերաբերյալ[փա՞ստ]։
Հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները տրված են Ռուսաստանի ցարական կառավարության գաղութային քաղաքականության դիրքերից, իսկ Հայաստանի հին պատմությանն ու աշխարհագրությանը վերաբերող հատվածները գիտական արժեք չունեն։ Գիրքը 1840 թվականին (ձեռագիր վիճակում) արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեմիդովյան մրցանակի։ Այն Արևելյան Հայաստանի XIX դարի 1-ին կեսի պատմության կարևոր աղբյուր է։ 1840 թվականից Շոպենը ծառայել է Պետական գույքերի նախարարությունում (Պետերբուրգ)։[փա՞ստ]
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Շոպեն. ««Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской Империи», И. Шопен - антикварное издание (1852 г.) в кожаном переплете». www.libourge.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին. («Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում») Կարդալ առցանց (ռուս.)
- Իվան Շոպեն (2014 թ․ օգոստոսի 7). «Azerbaijan — History and Ethnography: И. Шопен — Татары Армянской Области (1829-1832)». Azerbaijan — History and Ethnography. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Шопен Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 29. — С. 453.
- ↑ 3,0 3,1 https://fr.wikipedia.org/wiki/Jean-Marie_Chopin
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 542)։ ![]() |