Իվան Շոպեն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Իվան Շոպեն Иван Шопен | |
---|---|
Ծնվել է | 1798[1], 1787[2] կամ 1795 Ֆրանսիա[3] |
Մահացել է | օգոստոսի 3 (15), 1870 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն և ազգագրություն |

Իվան Իվանովիչ Շոպեն (ռուս.՝ Иван Иванович Шопен, ֆր.՝ Chopin, 1798[1], 1787[2] կամ 1795, Ֆրանսիա[3] - օգոստոսի 3 (15), 1870, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ֆրանսիական ծագմամբ ազգագրագետ, պատմաբան և պետական գործիչ
1825 թվականին Ֆրանսիայից տեղափոխվել է Ռուսաստան, երկար տարիներ ծառայել Անդրկովկասում (Հայկական մարզի վարչության խորհրդական, եկամուտների և պետական տուրքի վարչության պետ)։ Ռուսաստանի ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճակագրական հետազոտություններ («Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնող Արաքսի հովտամասի տնտեսական ուրվագծեր», 1843, «Ոռոգման ցանցի և դաշտերի արհեստական ոռոգումը Ռուսաստանում լայնորեն տարածելու օգտակարության մասին», 1845)։
Շոպենի արժեքավոր աշխատություններից է համարվում «Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում» (1852) գործը, որը վիճակագրական հարուստ տվյալներ է պարունակում Արևելյան Հայաստանի վարչատնտեսական համակարգի, մշակույթի, բնակավայրերի, բնակչության (թիվը, ազգային և սոցիալական կազմը, կենցաղը), դպրոցների, ճանապարհների, արհեստների, առևտրի, հարկերի, բնական հարստությունների վերաբերյալ[փա՞ստ]։
Հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները տրված են Ռուսաստանի ցարական կառավարության գաղութային քաղաքականության դիրքերից, իսկ Հայաստանի հին պատմությանն ու աշխարհագրությանը վերաբերող հատվածները գիտական արժեք չունեն։ Գիրքը 1840 թվականին (ձեռագիր վիճակում) արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեմիդովյան մրցանակի։ Այն Արևելյան Հայաստանի XIX դարի 1-ին կեսի պատմության կարևոր աղբյուր է։ 1840 թվականից Շոպենը ծառայել է Պետական գույքերի նախարարությունում (Պետերբուրգ)։[փա՞ստ]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Շոպեն։ ««Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской Империи», И. Шопен - антикварное издание (1852 г.) в кожаном переплете»։ www.libourge.ru։ Վերցված է 2021-06-06 («Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում») Կարդալ առցանց (ռուս.)
- Իվան Շոպեն (2014-08-07)։ «Azerbaijan — History and Ethnography: И. Шопен — Татары Армянской Области (1829-1832)»։ Azerbaijan — History and Ethnography։ Վերցված է 2021-06-06
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 2,0 2,1 https://fr.wikipedia.org/wiki/Jean-Marie_Chopin
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Шопен Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իվան Շոպեն կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 542)։ ![]() |