Ինեսա Կովալևսկայա
Ինեսա Կովալևսկայա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 1, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ և մանկագիր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0468313 |
Ինեսա Ալեքսեևնա Կովալևսայա (ռուս.՝ Инесса Алексеевна Ковалевская, մարտի 1, 1933, Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիայի ռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2002)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինեսա Կովալևսկայան ծնվել է 1933 թվականի մարտի 1-ին Մոսկվայում։ Հայրը՝ գեներալ-մայոր Ալեքսեյ Կովալևսկին (1901-1950)[2][3], մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին, եղել է պատմաբան, Վ․ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայի ղեկավար (1943-1948), ապա ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր (1948-1950)[4][5]։ Մայրը՝ Լյուդմիլա Պետրովնա Կովալևսկայան (1912-1989), եղել է տնային տնտեսուհի[3][6]։
Ինեսա Կովաևսկայան սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, պատրաստվել է ընդունվել Գնեսինաների անվան դպրոց, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմ։ 1941 թվականից մինչև 1945 թվականն ընտանիքի հետ գտնվել է տարհանման մեջ։ Ընդմիջումներով սովորելով դպրոցում՝ ավարտել է 1950 թվականին։ Նույն թվականին մահացել է հայրը. ըստ որոշ տվյալների՝ կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ, ըստ այլ տվյալների՝ դարձել է բռնաճնշումների զոհ[6][7]։ Դա Ինեսա Կովալևսկայային խանգարել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան։
1958 թվականին Ինեսա Կովալևսկայան ավարտել է Ա․ Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի թատերագիտական բաժինը։ 1959 թվականից մինչև 1961 թվականն աշխատել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի հարցերով կոմիտեում, որտեղ կրտսեր խմբագրի պաշտոնում վերահսկել է Մոլդովական ԽՍՀ կինեմատոգրաֆիան ու մուլտիպլիկացիան։ 1964 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները և սկսել է ստեղծագործական գործունեությունը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[6]։
Մեծ ճանաչման ու փառքի է արժանացել ԽՍՀՄ առաջին մուլտֆիլմ-մյուզիքլի՝ «Բրեմենյան երաժիշտներ» ֆիլմի, «Փոքրիկ կատեր» (ռուս.՝ «Катерок», որում հնչում է Чунга-Чанга հայտնի երգը), «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» (ռուս.՝ «Как львёнок и черепаха пели песню», «Я на солнышке лежу…» երգ), «Նավահանգստում» (ռուս.՝ «В порту», «Эта территория зовется акватория…» երգ), «Чучело-Мяучело» և այլ երաժշտական մուլտֆիլմեր[8]։
Երաժշտական ֆիլմերի ժանրում ունեցած հաջողությունից հետո Ինեսա Կովալևսկայան սկսել է էկրանավորել ժողովրդական երգեր և համաշխարհային դասական արվեստի գլուխխգործոցներ՝ «Ռուսական մեղեդիներ» (ռուս.՝ «Русские напевы», 1972), «Մանկական ալբոմ» (ռուս.՝ «Детский альбом», 1976), «Կոստրոմա» (ռուս.՝ «Кострома», 1989)[8]։ Ինեսա Կովալևսկայան գրել է սցենարներ իր նկարահանած բազմաթիվ մուլտֆիլմերի համար։
2002 թվականին Ինեսա Կովալևսկայան արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
2015 թվականի ապրիլի 8-ին, երբ առաջին անգամ շնորհվել է «Իկար» կինոմրցանակը, Ինեսա Կովալևսկայան արժանացել է «Վարպետ» (ռուս.՝ «Мастер») մրցանակի[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 – Ավտոմատ (ռուս.՝ Автомат) – ռեժիսոր
- 1967 – Չորսը մի բակից (ռուս.՝ Четверо с одного двора) – ռեժիսոր
- 1969 – Բրեմենյան երաժիշտներ (ռուս.՝ Бременские музыканты) – ռեժիսոր
- 1970 – Փոքրիկ կատեր (ռուս.՝ Катерок) – ռեժիսոր
- 1971 – Կրակե տարիների երգերը (ռուս.՝ Песни огненных лет) – ռեժիսոր և սցենարիստ
- 1972 – Ռուսական մեղեդիներ (ռուս.՝ Русские напевы) – ռեժիսոր
- 1973 – Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (ռուս.՝ Сказка о попе и о работнике его Балде) – ռեժիսոր և սցենարիստ
- 1974 – Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին (ռուս.՝ Как львёнок и черепаха пели песню) – ռեժիսոր
- 1975 – Նավահանգստում (ռուս.՝ В порту) – ռեժիսոր
- 1976 – Մանկական ալբոմ (ռուս.՝ Детский альбом) – ռեժիսոր և սցենարիստ
- 1978 – Լեռնային վարպետ (ռուս.՝ Горный мастер) – ռեժիսոր
- 1979 – Ողջո՛ւյն, Օլիմպիադա (ռուս.՝ Салют, Олимпиада!) – ռեժիսոր և սցենարիստ
- 1980 – Կամարինսկյա (ռուս.՝ Камаринская) – ռեժիսոր և սցենարիստ
- 1981 – Մի անգամ առավոտյան (ռուս.՝ Однажды утром) – ռեժիսոր
- 1982 – Чучело-Мяучело – ռեժիսոր
- 1983 – Խածկտիկ (ռուս.՝ Снегирь) – ռեժիսոր և սցենարիստ
- 1984 – Պատկերներ ցուցահանդեսից (ռուս.՝ Картинки с выставки) – ռեժիսոր և սցենարիստ
- 1985 – Տիկնիկների պարեր (ռուս.՝ Танцы кукол) – ռեժիսոր և սցենարիստ
- 1986 – Զբոսանք (ռուս.՝ Прогулка) – ռեժիսոր և սցենարիստ
- 1989 – Կոստրոմա (ռուս.՝ Кострома) – ռեժիսոր
- 1990 – Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին) (ռուս.՝ Приключения кузнечика Кузи (история первая)) – ռեժիսոր և սցենարիստ
- 1991 – Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն երկրորդ) (ռուս.՝ Приключения кузнечика Кузи (история вторая)) – ռեժիսոր և սցենարիստ
- 1993 – Թզուկները և լեռնային թագավորը (ռուս.՝ Гномы и горный король) – ռեժիսոր և սցենարիստ
- 2001 – Դորա-Դորա-Պոմիդորա (ռուս.՝ Дора-Дора-помидора) – ռեժիսոր և սցենարիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 31 января 2002 года № 116 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Нина Тихонова Тест на самозванство // Комсомольская жизнь : журнал. — 1990. — № 6. — С. 24—26.
- ↑ 3,0 3,1 «Могила Ковалевских А. И. и Л. П., Ваганьковское кладбище». Генералы и адмиралы 1941-1945 годы.
- ↑ «История ВПА им. Ленина». Военно-политическая академия имени В. И. Ленина.
- ↑ «Ковалевский Алексей Иванович 1901г.р.». Подвиг народа.
- ↑ 6,0 6,1 6,2 Инесса Ковалевская, Георгий Бородин Бременские музыканты. Первый мультипликационный мюзикл. Непридуманная история его создания // Кинограф: Журнал прикладного киноведения. — 2009. — № 20.
- ↑ «Kovalevskii, Aleksei Ivanovich». Biographical encyclopedia of the generals of World War Two (անգլ.).
- ↑ 8,0 8,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Первая церемония вручения Национальной анимационной премии «Икар». 8.04.2015
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 327—328.
- «Кинограф» № 20, 2010 — Ковалевская И. А.: Воспоминания о создании фильма «Бременские музыканты», Георгий Бородин: Предисловие.
- Ковалевская И. А. Первый отечественный мюзикл «Бременские музыканты». Непридуманная история его создания. — М.: ООО «ЭйПиСи-Паблишинг», 2015. — 102 с. — 500 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Կին նկարիչ-մուլտիպլիկատորներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ