Նավահանգստում (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
Սցենարիստ | Սերգեյ Կոզլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Նավահանգստում (ռուս.՝ В порту), խորհրդային երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը պատմում է ծովային մեծ նավահանգստի կյանքի մասին։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայան շարունակել է երաժշտական թեման մուլտիպլիկացիայում։ Նրա «Փոքրիկ նավակ» (1970, ըստ Վլադիմիր Շաինսկու երաժշտության), «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» (1974, ըստ Գենադի Գլադկովի երաժշտության) և «Նավահանգստում» (1975, ըստ Մարկ Մինկովի երաժշտության) աշխատանքները մեծ ճանաչում են ձեռք բերել հեռուստատեսության շնորհիվ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի սյուժեն և դրա երգերը հիմնված են հայտնի մանկագիր և բանաստեղծ Սերգեյ Կոզլովի համանուն բանաստեղծության և Օլեգ Անոֆրեևի բանաստեղծությունների վրա։
Տարբեր երկրներից երեխաների մեծ խումբ է ժամանում սևծովյան նավահանգիստ, ովքեր մեկնում էին միջազգային պիոներական «Արտեկ» ճամբար։ Այնտեղ մնացած երկու օտարերկրացիներին դիմավորում են տեղի պատանիները և էքսկուրսիա են կազմակերպում նրանց համար նավահանգստում։
Մուլտֆիլմում հնչել են հետևյալ երգերը` «Մենք այսօր եկանք նավահանգիստ», «Բեռնակիրներ», «Տանկեր», «Փոքրիկ նավակ», «Զբոսանք», «Կռունկավարների երգը», «Փայտակրանավ», «Առյուծի մասին», «Դելֆիններ»։
Հեղինակները
[խմբագրել | խմբագրել կոդը]սցենարի հեղինակ | Սերգեյ Կոզլով, Վլադիմիր Վալուցկի |
բանաստեղծության հեղինակներ | Սերգեյ Կոզլով, Օլեգ Անոֆրիև |
ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
բեմադրող նկարիչ | Ստանիսլավ Սոկոլով |
նկարիչ | Սվետլանա Սկրեբնևա |
կոմպոզիտոր | Մարկ Մինկով |
օպերատոր | Սվետլանա Կոշչեևա |
հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
մոնտաժող | Իզաբելլա Գերասիմովա |
խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
նկարիչներ | Ս. Սվետլիցա, Ա. Ատամանովա |
օգնականներ | Տ. Լիտկո, Ե. Գոլոլոբովա, Լ. Կրուտովսկայա |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլեգ Սաֆրոնով, Էլվիրա Մասլովա, Ալեքսնադր Գորլենկո, Վիտալի Բոբրով, Ալեքսանդր Մազաև, Օլեգ Կոմարով, Լև Ռյաբինին, Վլադիմիր Արբեկով, Իոսիֆ Կուրոյան, Օլգա Օռլովա, Վիկտոր Լիխաչյով |
երգում են | Վալենտինա Տոլկունովա, Օլեգ Անոֆրիև |
ֆիլմի տնօրեն | Ֆյոդր Իվանով |
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Անոֆրիևը հարցազրույցի ժամանակ պատմել է, որ «Արջ» փայտակրի վոկալային նախատիպը եղել է Լուի Արմսթրոնգը, իսկ տանկերի կապիտանինը` Թոմ Ջոնսը։
- Գոյություն ունի լայն տարածված երգերի ձայնագրություն (19.05 րոպե տևողությամբ), որ չի մտել մուլտֆիլմի մեջ, սակայն որոշ կայքերում մակագրվում է որպես մուլտֆիլմի երաժշտություն։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի «Ինչպես էին կրիան ու առյուծիկը երգում» հավաքածուի մեջ («Խոշոր պլան» ընկերություն)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мультфильм на Youtube
- «В порту» Кадры из фильма
- песни из мультфильма
- Тексты песен из мультфильма «В порту»
|