Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև և Ռոստիսլավ Պլյատ
Բեմադրող նկարիչԲորիս Ակուլինիչև
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1974

«Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» (ռուս.՝ «Как Львёнок и Черепаха пели песню»), խորհրդային երաժշտական մուլտֆիլմ, որը նկարվել է Սերգեյ Կոզլովի հեքիաթի հիման վրա։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայան շարունակում է իր երաժշտական թեման «Բրեմենյան երաժիշտներ» (1969), «Փոքրիկ նավակը» (1970), «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1973) հայտնի մուլտիպլիկացիաներում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ զբոսանքի ժամանակ Ռռռ-մյաու անանունով փոքրիկ կորյունը լսեց մի հիանալի երգ և ընկերացավ Մեծ կրիայի հետ, ով հորինել էր այս երգը։

Սկզբում նրանք միասին այդ երգը տարբեր տարբերակներով երգեցին, որովհետև Կորյունը չէր հասկանում, թե ինչպես կարելի է պառկած երգ երգել, և կրիան նրան ուղղում էր նրան, երբ նա «պառկելու» փոխարեն երգում էր «նստում եմ»։ Այնուհետև Կրիան Ռռ-մյաու կորյունին մեջքին դրած ման է տալիս։

Երբ ընդհանրապես մթնեց, նորաթուխ ընկերները հրաժեշտ տվեցին միմյանց, և Կրիան խոստացավ Կորյունին, որ հաջորդ օրը նա կհորինի նոր երգ։ Իսկ նա ցատկոտելով վազեց տուն, ուրախ երգում և մտորում էր այն մասին, թե ինչպես կարելի է քնել բաց աչքերով և միաժամանակ երգել երգը։

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենարի հեղինակ Սերգեյ Կոզլով
ռեժիսոր Ինեսա Կովալևսկայա
նկարիչ-բեմադրող Բորիս Ակուլինիչև
կոմպազիտոր Գենադի Գլադկով
ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
օպերատոր Սվետլանա Կաշչեևա
մոնտաժող Իզաբելա Գերասիմովա
ասիստենտներ Ս. Սկրեբևա, Տ. Բոմբրովսկայա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Էլվիրա Մասլովա, Օլեգ Կոմարով, Ալեքսանդր Մազաև, Օլեգ Սաֆրոնով, Ալեքսանդր Դավիդով, Վիտալի Բոբրով
խմբագիր Պյոտր Ֆրոլով
նկարի տնօրեն Ֆեոդոր Իվանով
Կորյունի և կրիայի դերերը կրկնօրինակում են Օլեգ Անոֆրիև
հեղինակ Ռոստիսլավ Պլյատ

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի հիման վրա «Մելոդիա» ընկերությունը թողարկել է ձայնագրություններ, և ավելի ուշ՝ աուդիոհեքիաթների աուդիոտեսագրություններ։

Թևավոր խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես պառկած եմ արևի տակ, և նայում եմ արևին...»[2]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Козлов С. Г. Как Львёнок и Черепаха пели песню. — М.: АСТ, 2010. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-068613-1 Մուլտֆիլմի նկարազարդումները և տեքստը։ Գրքի շարքը՝ Սոկուզմուլտֆիլմը ներկայացնում է․ լեգենդար մուլտֆիլմերը առաջին անգամ գրքերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Музыка отдыха. Улыбка. Популярные песни из детских мультфильмов и телефильмов. Переложение для фортепиано. Выпуск 1. / Составитель Матвеева Наталия Михайловна. — 2-е. — М: Издательство "Советский композитор", 1989. — С. 5—6. — 41 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]