Սերգեյ Կոզլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Կոզլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 14, 1955(1955-03-14) (64 տարեկան)

Սերգեյ Կոզլով (ռուս.՝ Серге́й Гео́ргиевич Козло́в, մարտի 14, 1955(1955-03-14)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1995 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1997-2000 թվականներ՝ Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2002-ից մինչև 2005 թվականը եղել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2005 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի բաժանմունքի վարիչ։
  • 2008 թվականից մինչև 2010 թվականը Ռամալա քաղաքում Պաղեստինյան ազգային վարչության Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչության առաջնորդ։
  • 2010 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 16-ը եղել է Եմենում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2013-ից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2017 թվականի փետրվարի 20-ից դարձել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը Ջիջա քաղաքում Իսլամական կոնֆերանս կազմակերպության Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչն է համատեղությամբ[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի փետրվարի 10)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի փետրվարի 10)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 18.08.2010 № 1023 «О назначении Козлова С.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Йеменской Республике»(չաշխատող հղում)
  2. «Указ Президента Российской Федерации от 16.08.2013 № 676 «О Козлове С.Г.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-08-16 
  3. Указ Президента Российской Федерации от 20.02.2017 № 76 «О назначении Козлова С.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Саудовская Аравия»
  4. Указ Президента Российской Федерации от 20.02.2017 № 77 «О Постоянном представителе Российской Федерации при Организации Исламского сотрудничества в г.Джидда, Королевство Саудовская Аравия, по совместительству»
  5. Указ Президента Российской Федерации от 20.12.2018 № 738 «О Козлове С.Г.»
  6. «Указ Президента Российской Федерации от 10.02.2012 № 152 «О присвоении дипломатических рангов»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է 2013-04-01 
  7. Указ Президента Российской Федерации от 10.02.2018 № 67 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]