Մանկական ալբոմ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական ալբոմ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ՍցենարիստԻնեսա Կովալևսկայա
Բեմադրող նկարիչԷլվիրա Ավագյան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1976

Մանկական ալբոմ, խորհրդային երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտասանվում, հնչում է միայն երաժշտություն։

Կամաց-կամաց ես սկսեցի հասկանալ երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմի ստեղծման կանոնները։ Այդ ժամանակ ծագեց երաժշտական մուլտֆիլմերի մի ամբողջ շարք նկարահանելու գաղափարը, որի համար հիմք հանդիսացավ ժամանակի կողմից ստուգված դասական երաժշտությունը։ Այդ շարքի առաջին ֆիլմը դարձավ «Մանկական ալբոմը»` հիմնված Պյոտր Իլյիչ Չայկովսկու երաժշտության վրա։ Ֆիլմի կերպարներն են դարձել մանկական խաղալիքները և սիրելի հեքիաթների հերոսները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային մեծ տան մանկասենյակում աղջիկը դաշնամուր էր նվագում, փոքրիկ եղբայրը և քույրիկը լսում էին երաժշտությունը։ Նրանց շուրջը խաղալիքներ էին` տիկնիկներ, ձիեր, զինվորիկներ և այլն։ Դրանից հետո երեխաները նկարում են ըստ իրենց երևակայության, հետո պարում են։ Երեկոյան լսում են դայակի հեքիաթները և քնում։

Մուլտֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ամբողջ ընթացքում հնչում է Պյոտր Չայկովսկու` դաշնամուրի համար գրված մանկական երաժշտություն «Մանկական ալբոմ» հավաքածուից։ Լուսագրերում ներկայացված է երաժշտական պիեսների ցանկը։

  1. Քաղցր երազանք
  2. Խաղում ենք ձիուկ
  3. Փայտե զինվորների երթը
  4. Վալս
  5. Երգեհոնիկահարը երգում է
  6. Իտալական երգ
  7. Հին ֆրանսիական երգ
  8. Գերմանական երգեր
  9. Նեապոլիտանական երգ
  10. Դայակի հեքիաթը
  11. Բաբա յագա
  12. Ռուսական երգ
  13. Կամարիչյան պար

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Ինեսա Կովալևսկայա
սցենարի հեղինակ Ինեսա Կովալևսկայա
բեմադրող նկարիչներ Էլվիրա Ավագյան, Ս․ Սկրեբնյովա
նկարիչ մուլտիպլիկատորներ Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Դավիդով, Օլեգ Սաֆրոնով, Ալեքսանդր Մազաև, Վիտալի Բոբրով, Իոսիֆ Կուրոյան, Եֆիմ Գամբուրգ
նկարիչ-դեկորատորներ Իրինա Սվետլիցա, Դմիտրի Անպիլով, Իրինա Տրոյանովա, Աննա Ատամանովա
օպերատոր Սվետլանա Կաշեևա
կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկի
վերադաշնակում նվագախմբի համար Է․ Զախարովա
հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
խմբագիր Պյոտր Ֆրոլով
մոնտաժող Ի․ Գերասիմովա
տնօրեն Ֆյոդր Իվանովա
օգնական Տ․ Դոմբրովսկայա, Ռ․ Բիկմաևա, Լ․ Կրուտովսկայա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին թողարկվել է «Թե ինչպես էին առյուծիկն ու կրիան երգում» մուլտֆիլմի ժողովածուն DVD ձևաչափով։ Մուլտֆիլմի հավաքածուի մեջ ընդգրկվել են «Փոքր նավակ», «Նավահանգստում», «Կամարիչյան պար», «Տիկնիկների պարը», «Թե ինչպես էին առյուծիկն ու կրիան երգում», «Մանկական ալբոմ», «Նկարներ ցուցահանդեսից» մուլտֆիլմերը։

2006 թվականին թողարկվել է «Մանկական ալբոմ» մուլտֆիլմերի հավաքածուն` DVD ձևաչափով։ Մուլտֆիլմի հավաքածուի մեջ ընդգրկվել են «Սիրամարգի պոչ», «Մանկական ալբոմ», «Վանյան և կոկորդիլոսը», «Արտասովոր մրցախաղ», «Տիկնիկների պար» մուլտֆիլմները։

2006 թվականին թողարկվել է «Երգող զարդատուփ» մուլտֆիլմերի հավաքածուն։ Մուլտֆիմի հավաքածուի մեջ ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը․ «Գաղտնիքով զարդատուփ», «Տիկնիկների պար», «Մանկական ալբոմ», «Բաժանվածները», «Թռչում էին երկու ուղտեր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]