Իմրան Խան
Իմրան Խան | |
Կուսակցություն՝ | Pakistan Tehreek-e-Insaf? |
---|---|
Կրթություն՝ | Keble College?, Aitchison College?, Royal Grammar School Worcester? և Օքսֆորդի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կրիկետ խաղացող, ինքնակենսագիր և ներդրող |
Ազգություն | փուշտու |
Դավանանք | իսլամ[1] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 5, 1952[2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Լահոր, Պակիստանի դոմինիոն |
Քաղաքացիություն | Պակիստան |
Հայր | Ikramullah Khan Niazi?[3] |
Մայր | Shaukat Khanum? |
Ամուսին | Reham Khan? |
Զավակներ | Sulaiman Isa Khan?[3] և Kasim Khan?[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իմրան Խան (հոկտեմբերի 5, 1952[2], Լահոր, Պակիստանի դոմինիոն), պակիստանցի քաղաքական գործիչ և նախկին կրիկետ խաղացող։ Պակիստանական Թեհրեք-էլ-Ինսաֆի կուսակցության նախագահ[5]։ Իմրանը 2018 թվականի ընտրություններում հաղթել է և դարձել է վարչապետ[6]։ 2002 թվականից մինչև 2007 թվականը և 2013 թվականից մինչև 2018 թվականը եղել է Պակիստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև քաղաքականությամբ զբաղվելը, Խանը մարզիկ և բարերար էր։ Նա մոտ քսան տարի զբաղվել է կրիկետով, իսկ հետագայում զբաղվել է բարեգործական ծրագրերով, ինչպիսիք են Շաուկատ Խանումի քաղցկեղի հիվանդանոցի հետազոտական կենտրոնը և Նամալի քոլեջը[7][8]։
Ընտանիք և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 5-ին Լահոր քաղաքում[9]։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 25-ին[10][11][12][13]։ Նա Իկմուլուլլան Խան Նիազիի, քաղաքացիական ինժեների և նրա կինը, Շաուկատ Խանումի միակ որդին էր[14]։ Երկար ժամանակ ապրել է Մյանվալիում, հյուսիս-արեւմտյան Փենջաբում, նրա հայրական ընտանիքը պատկանում է Պաշթուն էթնիկ խմբին և Նիացի ցեղին[15][16]։
Պաշտոնից ազատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտի 8-ին ընդդիմադիր կուսակցությունները Իմրան Խանին անվստահության քվե են ներկայացրել Ազգային ժողովի քարտուղարություն[17][18]։
2022 թվականի ապրիլի 1-ին վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ Ազգային ժողովում իրեն անվստահություն հայտնելու համատեքստում «իշխանությունը» ընտրելու երեք տարբերակ կա՝ «հրաժարական, անվստահություն (քվեարկություն) կամ ընտրություններ[19]։ Ապրիլի 3-ին ժողովրդին ուղղված ուղերձում Իմրան Խանը հայտարարել է, որ խորհուրդ է տվել Պակիստանի նախագահին ցրել Պակիստանի Ազգային ժողովը։ Ազգային ժողովի լուծարումից հետո կառավարությունը շրջաբերական է տարածել, որում ասվել է, որ Իմրան Խանը դադարել է Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնել[20]։ Միջադեպն ավարտվել է սահմանադրական ճգնաժամով, քանի որ, համաձայն Պակիստանի Սահմանադրության 224(Ա) հոդվածի, գործող վարչապետը շարունակում է ժամանակավոր պաշտոնավարել որպես վարչապետ՝ մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը[21]։
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել անվստահության քվե, և Իմրան Խանը հեռացվել է պաշտոնից[22][23]՝ դառնալով Պակիստանի առաջին վարչապետը, որը պաշտոնանկ է արվել անվստահության քվեի հիման վրա[24][25]։
Իմրան Խանը 2022 թվականի հոկտեմբերին Իսլամաբադում բողոքի «երկար երթ» է կազմակերպել՝ պահանջելով ցրել խորհրդարանը և վաղաժամկետ ընտրություններ նշանակել 2023 թվականի մայիսին նախատեսվածից շուտ։ 2022 թվականի նոյեմբերի 3-ին Վազիրաբադում ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել, և Իմրան Խանը վիրավորվել է ոտքից[26]։
Իմրան Խանը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքները բացահայտելու համար[27][28], տասնչորս տարվա՝ կոռուպցիայի և յոթ տարվա ազատազրկման՝ անօրինական ամուսնության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ndtv.com/india-news/imran-khan-on-religion-his-divorce-and-his-memoirs-565286
- ↑ 2,0 2,1 https://www.dawn.com/news/1136414/happybirthdayik-pti-chairman-imran-khan-turns-62
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ «The Pathan Suits: Can Imran Khan Lay A New Path For Pakistan's Fractured Polity?».
- ↑ «Imran Khan: Pakistan's Trump?».
- ↑ Thomas Fletcher (2012 թ․ ապրիլի 6). «Imran Khan». In John Nauright; Charles Parrish (eds.). Sports Around the World: History, Culture, and Practice. ABC-CLIO. էջ 231. ISBN 978-1598843002. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Kamila Hyat (2012). «Khan». In Ayesha Jalal (ed.). The Oxford Companion to Pakistani History (անգլերեն). Karachi: Ameena Saiyid, Oxford University Press. էջ 282. ISBN 9780195475784.
- ↑ «Newsmaker: Imran Khan». The National. 2015 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Newsmaker: Imran Khan». The National. 2015 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «What song was #1 the day you were born? – The Express Tribune». The Express Tribune. 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Twitter alert: Happy Birthday Imran Khan – The Express Tribune». The Express Tribune. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Imran Khan». DAWN.COM. Dawn. 2012 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Khan, Imran (1993). Warrior Race. London: Butler & Tanner Ltd. ISBN 0-7011-3890-4.
- ↑ Adams, Tim (2006 թ․ հուլիսի 2). «The path of Khan». Guardian. UK. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Encyclopaedia Asiatica, Comprising Indian Subcontinent, Eastern and Southern Asia: H. Jangtang By Edward Balfour Published by Cosmo Publications, 1976 Item notes: v. 4 Original from the University of Michigan Page 188
- ↑ «Opposition submits no-confidence motion against PM Imran Khan». www.geo.tv (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ Shahzad, Asif (2022 թ․ մարտի 8). «Pakistani opposition moves no-confidence motion to seek PM Khan's ouster». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «PM Imran says 'establishment' gave him three options: resignation, no-confidence vote or elections». Dawn (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 1. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Imran Khan advised President Alvi to dissolve assemblies» (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 3.
- ↑ «The Constitution of the Islamic Republic of Pakistan» (PDF) (անգլերեն).
- ↑ «Имрана Хана сняли с поста премьер-министра Пакистана». ՌԻԱ Նովոստի. 2022 թ․ ապրիլի 10.
- ↑ «Отстранен от власти премьер-министр Пакистана Имран Хан. Он был с визитом в Москве, когда началось вторжение в Украину». BBC. 2022 թ․ ապրիլի 9.
- ↑ «Imran Khan becomes first PM to be ousted via no-trust vote». The Express Tribune (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 9. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Chaudhry, Fahad (2022 թ․ ապրիլի 9). «Imran Khan loses no-trust vote, prime ministerial term comes to unceremonious end». DAWN.COM (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա
- ↑ «Imran Khan, Shah Mahmood handed 10-year sentence in cipher case». Daily Pakistan Global. 2024 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Peshiman, Gibran Naiyyar; Shahid, Ariba (2024 թ․ հունվարի 30). «Pakistan court jails ex-PM Imran Khan for 10 years ahead of election». Reuters. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրան Խան» հոդվածին։ |
|