Jump to content

Իլիա Աբուլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուլաձե (այլ կիրառումներ)
Իլիա Աբուլաձե
ილია აბულაძე
Ծնվել էնոյեմբերի 24, 1901(1901-11-24)
Զեդա–Սաքարա, Զեստափոնի շրջան
Մահացել էհոկտեմբերի 9, 1968(1968-10-09) (66 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբառարանագիր և պատմաբան
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն[1] և հայերեն[1]
 Ilia Abuladze Վիքիպահեստում

Իլիա Վլադիմիրի Աբուլաձե (նոյեմբերի 24, 1901(1901-11-24), Զեդա–Սաքարա, Զեստափոնի շրջան - հոկտեմբերի 9, 1968(1968-10-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանասեր, հայագետ, ՎՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950), գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 24-ին, Զեդա–Սաքարայում (Վրաստանի Զեստափոնի շրջան), ուսուցչի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Քութայիսի առաջին գիմնազիայում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մելիքսեթ-Բեկին, Ա. Շանիձեին։ Հիմնականում զբաղվել է հայ և վրաց բանասիրությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ։ Համալսարանը գեբազանց ավարտելուց հետո նա ընդունվել է ասպիրանտուրա հայ-վրացական բանասիրության գծով։

Պրոֆեսոր Աբուլաձեի նախաձեռնությամբ է, որ հիմնադրվել է Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենը եղել է նա, ղեկավարել ձեռագրերի նկարագրության 15 հատորանոց մատենաշարը, հրատարակել «Վրացական գրի նմուշներ» նշանավոր հավաքածուն։

Աբուլաձեն երկար տարիներ Թբիլիսիի համալսարանում դասավանդել է հին հայերեն, բազմիցս եղել Հայաստանում, ուսումնասիրություններ կատարել Էջմիածնի գրապահոցում, իսկ այնուհետև՝ Մատենադարանում, զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում կազմակերպված գիտաժողովներում, հոդվածներ տպագրել հայագիտական հանդեսներում։ Երկար տարիներ նա եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգիայի անդամ։ Նրա դոկտորական դիսերտացիան է եղել «Հայ և վրաց գրականությունների առնչությունները 9-10-րդ դարերում» ուսումնասիրությունը։

Մահացել է հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում։

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 100 տպագիր աշխատությունների հեղինակ է։ 1938 թ. հրատարակել է «Վկայաբանություն Շուշանիկի» վարքագրության վրացերեն և հայերեն տեքստերը։ Գրել է «Հայ–վրացական գրական կապերը IX–X դարերում» աշխատությունը (1944), տպագրել վրաց ժողովրդի հնագույն պատմության՝ «Քարթլիս ցխովրեբա»–ի գրաբար տեքստը, վրացերեն թարգմանությունը և դրան նվիրված հետազոտությունը (1953)։

Աբուլաձեի «Հովհաննես Դրասխանակերտցի» ուսումնասիրությունը (1937) վրաց հայագիտության նվաճումներից է։ Կազմել է գրաբարի (1935), վրացերենի (հայկական դպրոցների համար, 1965) դասագրքեր և «Հին վրացերեն–գրաբար բառարան» (անտիպ)։ 1937 թ.-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 7117 ձեռագրում Աբուլաձե հայտնաբերել է աղվանական գիրը։

  • Հայերենի և վրացերենի բառարանային հանդիպումները, «Աշխատությունների ժողովածու ՀՍՍՀ ԳԱ Լեզվի ինստ–ի», 1948, № 3
  • К открытию Кавказских албанцев, «Известия ин-та языка, истории и материальних культуры груз. филиала АН СССР», 1938, т. 4
  • Մ․ Բաբուրյան «Իլյա Աբուլաձե», պատմաբանասիրական հանդես № 1, 1968, էջ 262-263

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիա Աբուլաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45