Իդա Բելլ Ուելս Բարնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Բելլ Ուելս Բարնեթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1862(1862-07-16)[1][2][3]
ԾննդավայրՀոլի Սփրինգս, Միսսիսիպի, Ամերիկայի համադաշնային նահանգներ
Մահացել էմարտի 25, 1931(1931-03-25)[1][2][3] (68 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՖիսկի համալսարան և Rust College?
Մասնագիտությունլրագրող, սոցիոլոգ, սուֆրաժիստ, գրող և իրավապաշտպան
ԱմուսինՖերդինանտ Լի Բարնեթ[4]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա[8], National Association of Colored Women's Clubs? և National Afro-American Council?
ԵրեխաներAlfreda Duster?
 Ida B. Wells Վիքիպահեստում

Իդա Բելլ Ուելս Բարնեթ (անգլ.՝ Ida Bell Wells-Barnett, հուլիսի 16, 1862(1862-07-16)[1][2][3], Հոլի Սփրինգս, Միսսիսիպի, Ամերիկայի համադաշնային նահանգներ - մարտի 25, 1931(1931-03-25)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ, առավել հայտնի է որպես Իդա Բ. Ուելս), աֆրոամերիկացի լրագրող, թերթի խմբագիր, սուֆրաժիստ, սոցիոլոգ, ֆեմինիստ[9] Ջորջիզմի կողմնակից[10],, Աֆրոամերիկյան քաղաքացիական իրավունքի շարժման (1896-1954) ռահվիրաներից։ 1909 թվականին Սևամորթ բնակչության առաջխաղացման ազգային ընկերակցության հիմնադիրներից (NAACP):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միսսիսիպի նահանգի Հոլի Սփրինգս քաղաքում։ Ծնողները մահացել են 1878 թվականի դեղին տենդի համաճարակից երիտասարդ տարիքում։ Աշխատել սկսել է վաղ տարիքից և տատիկի հետ խնամել ընտանիքի մյուս անդամներին։ Այնուհետև տեղափոխվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաք, որտեղ ուսուցիչներին ավելի լավ են վճարել։

Հետագայում որպես ակտիվիստ՝ 1890-ական թվականներին վավերագրել է «Լինչինգը Միացյալ Նահանգներում», ցույց տալով, որ հարավում այն կիրառվում էր իբրև սպիտակների հետ մրցող սևամորթներին վերհսկելու կամ պատժելու միջոց և ոչ թե սևամորթի քրեական արարքի պատիժ, ինչպես պնդում էին սպիտակները[11]։ Իդա Ուելսն ակտիվ գործունեություն է ծավալել կանանց իրավունքների, կանանց ընտրական իրավունքների համար՝ հիմնադրելով մի շարք ուշագրավ կազմակերպություններ։ Եղել է հմուտ ու համոզիչ հռետոր, շրջագայել է և հանդես եկել դասախոսություններով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. African American Authors, 1745-1945: A Bio-Bibliographical Critical Sourcebook / E. S. NelsonWestport: Greenwood Press, 2000. — P. 456. — 525 p. — ISBN 0-313-30910-8
  5. https://www.womenofthehall.org/inductee/ida-b-wellsbarnett/
  6. Chicago Women's Hall of Fame
  7. Սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահ
  8. Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  9. Lengermann, Patricia Madoo; Niebrugge, Gillian (2006). «5. Anna Julia Cooper (1858–1964) and Ida B. Wells-Barnett (1862–1931) – The foundations of black feminist sociology». The Women Founders: Sociology and Social Theory 1830–1930, A Text/Reader. Waveland Press. էջեր 149–92. ISBN 9781478609360.
  10. Candeloro, Dominic (1979 թ․ ապրիլ). «The Single Tax Movement and Progressivism, 1880–1920». American Journal of Economics and Sociology. 38 (2): 125. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  11. "Ida B. Wells Speaks Out Against Lynching", in Susan Ware, ed. Modern American Women: a Documentary History
  12. «Guide to the Ida B. Wells Papers 1884–1976». University of Chicago Library. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Բելլ Ուելս Բարնեթ» հոդվածին։