Ժոնաթան Իկոնե
Իկոնեն 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Nanitamo Jonathan Ikoné | ||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1998 (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոնդի (քաղաք)[1] | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք |
հարձակվողական կիսապաշտպան վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լիլ | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2010 | Բոնդի | ||
2010-2016 | Պարի Սեն-Ժերմեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 | Պարի Սեն-Ժերմեն B | 19 | (4) |
2016-2018 | Պարի Սեն-Ժերմեն | 4 | (0) |
2017-2018 | → Մոնպելիե | 32 | (2) |
2018-ներկա | Լիլ | 58 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 | Ֆրանսիա Մ16 | 9 | (6) |
2014-2015 | Ֆրանսիա Մ17 | 14 | (8) |
2015-2016 | Ֆրանսիա Մ18 | 6 | (2) |
2016-2017 | Ֆրանսիա Մ19 | 10 | (3) |
2017 | Ֆրանսիա Մ20 | 1 | (1) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ21 | 12 | (2) |
2019-ներկա | Ֆրանսիա | 4 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոնաթան Իկոնե (ֆր.՝ Jonathan Ikoné, մայիսի 2, 1998, Բոնդի (քաղաք)[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իկոնեն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի հունիսի 11-ին[4][5]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինման մտնելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լուդոգորեցի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Անխել դի Մարիային Բորդոյի դեմ խաղում[7]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Իկոնեն անցկացրեց 7 հանդիպում։
2017 թվականի հունվարի 18-ին Իկոնեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Մոնպելիեին[8][9][10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մեցի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 8-ին՝ Կանի դեմ խաղում[13]։ Հուլիսի 7-ին Մոնպելիեն երկարաձգեց Իկոնեի վարձավճարը 1 տարով[14][15]։ Դեկտեմբերի 20-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ 2018 թվականի փետրվարի 7-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[17]։ Մոնպելիեի կազմում Իկոնեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 1-ին Իկոնեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Յասին Բենզիային Ռենի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Նանտի դեմ խաղում[23][24][25]։ 2019 թվականի փետրվարի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ստրասբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[26]։ Ապրիլի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Լիլին հաղթել 5-1 հաշվով[27][28]։ Մայիսի 18-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անժեի դեմ խաղում[29]։ 2018–19 մրցաշրջանում Իկոնեն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[30]։
2019 թվականի սեպտեմբերի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ռենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վալենսիայի դեմ խաղում[32][33]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[34]։ Դեկտեմբերի 13-ին Իկոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[35]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իկոնեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում[36]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականի մայիսին Իկոնեն Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 6 խաղերում և դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ[37]։ Նա ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[38], իսկ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[40]։
2015 թվականի հոկտեմբերին Իկոնեն մասնակցեց աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[41]։ 2019 թվականի հունիսին Իկոնեն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[42][43]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[44][45], իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[46][47]։
Ֆրանսիայի ազգային հավաքական Իկոնեն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[48][49][50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Ալբանիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 85-րդ րոպեին[52][53]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2016–17 | Լիգա 1 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 7 | 0 |
Մոնպելիե (վարձավճար) | 2016–17 | 14 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 14 | 1 | ||
2017–18 | 18 | 1 | 2 | 1 | 3 | 0 | 23 | 2 | ||||
Ընդհանուր | 32 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 37 | 3 | ||
Լիլ | 2018–19 | Լիգա 1 | 38 | 3 | 2 | 0 | — | 1 | 0 | 41 | 3 | |
2019–20 | 20 | 3 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 25 | 4 | ||
Ընդհանուր | 58 | 6 | 2 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 66 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 94 | 8 | 4 | 1 | 5 | 1 | 7 | 0 | 110 | 10 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 4 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 7, 2019 | Ստադ դե Ֆրանս, Փարիզ, Ֆրանսիա | Ալբանիա | 4–0 | 4–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա Մ17
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2015[39]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.losc.fr/actualites-foot-lille/jorko-ikon%C3%A9-le-petit-gaucher-qui-bondy
- ↑ «France - J. Ikoné - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ հուլիսի 30). «UEFA.com's weekly wonderkid: Nanitamo Ikone». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Spratt, Ben. «PSG secure Man City and Liverpool target Jonathan Ikone | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Midfielder Ikone signs PSG contract». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «PFK Ludogorets Razgrad - Paris Saint-Germain, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Paris Saint-Germain - FC Girondins Bordeaux, Oct 1, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «PSG: Jonathan Ikone joins Montpellier on loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «PSG's Ikone joins Montpellier on loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «PSG loans midfielder Jonathan Ikone to Montpellier». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «PSG send Ikone on loan to Montpellier». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «FC Metz - HSC Montpellier, Jan 21, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «SM Caen - HSC Montpellier, Apr 8, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Jonathan Ikoné continue avec le MHSC !». www.mhscfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Official | Jonathan Ikoné re-loaned to Montpellier from PSG | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Dec 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «HSC Montpellier - Olympique Lyon, Feb 7, 2018 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Jonathan Ikoné joins Lille Olympique Sporting Club». EN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ House, Future Publishing Limited Quay; Ambury, The; Engl, Bath BA1 1UA All rights reserved; number 2008885, Wales company registration (2018 թ․ հուլիսի 2). «Ikone swaps PSG for Lille». FourFourTwo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Official | Jonathan Ikoné has joined Lille from PSG for €5m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Jonathan Ikoné est un Dogue !». www.losc.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «LOSC Lille - FC Nantes, Sep 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ligue 1 round-up: Jonathan Ikone rocket gives Lille victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ikone rocket boosts Lille up to second». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «RC Strasbourg Alsace - LOSC Lille, Feb 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «LOSC Lille - Paris Saint-Germain, Apr 14, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Lille 5-1 Paris Saint-Germain: Ligue 1 holders suffer surprise thrashing by Lille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «LOSC Lille - SCO Angers, May 18, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Jonathan Ikone | Football Stats | No Club | Season 2018/2019 | 2016- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Stade Rennais FC - LOSC Lille, Sep 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «LOSC Lille - Valencia CF, Oct 23, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Reuters (2019 թ․ հոկտեմբերի 24). «Ikone's late goal gives Lille 1-1 draw with Valencia». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Olympique Lyon - LOSC Lille, Dec 3, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «LOSC Lille - HSC Montpellier, Dec 13, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «La relève du PSG, c'est peut-être lui». www.leparisien.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 38,0 38,1 uefa.com (2015 թ․ հունիսի 1). «Under-17 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 39,0 39,1 UEFA.com. «Under-17 - Eight-goal Edouard fires France to glory». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «France U17 - Germany U17, May 22, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Dagba heading to U21 Euro». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «France U21s squad for the EURO 2019 championships revealed | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «England U21 - France U21, Jun 18, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ King, Dominic (2019 թ․ հունիսի 18). «England U21 1-2 France U21». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Spain U21 - France U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Spain came from behind to cruise past France 4-1 and set-up a European Under-21 Championship final with Germany». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «LES BLEUS: IKONÉ GETS MAIDEN CALL-UP». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «SQUAD | France selection to face Andorra & Albania in EURO 2020 Qualifiers | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Football news - Aymeric Laporte, Jonathan Ikone in line for France debuts in Euro qualifiers». Eurosport. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «France Name Squad For Euro Qualifiers, Snub Manchester United & Arsenal Stars». Soccer Laduma. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «France - Albania, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «IKONÉ DREAM DEBUT AS FRANCE THUMP ALBANIA». www.ligue1.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ 54,0 54,1 «Jonathan Ikoné». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Verschueren, Gianni. «PSG Win 4th-Straight Coupe De La Ligue Title, Beat as Monaco 4-1 in Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իկոնեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իկոնեն transfermarkt-ում
- Իկոնեն soccerbase.com-ում
- Իկոնեն WhoScored.com կայքում
- Իկոնեն Լիլի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-03-23 Wayback Machine
- Իկոնեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- Իկոնեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Իկոնեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2019-03-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաթան Իկոնե» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լիլի ֆուտբոլիստներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ