Ժիլ Վիսենտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիլ Վիսենտե
պորտ.՝ Gil Vicente
Ծնվել է1465[1][2][3][…]
ԾննդավայրԳիմարայնս[1]
Վախճանվել է1536[2][4][3][…]
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա[5]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող և դերասան
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
ԿրթությունՍալամանկայի համալսարան
ԺանրերՖարս և կատակերգություն
Ուշագրավ աշխատանքներAuto da Barca do Inferno?[6]
ԶավակներPaula Vicente?
 Gil Vicente Վիքիպահեստում
Գիմարայնշ'(Վիսենտի ծննդավայրը՝ ըստ որոշ աղբյուրների)

Ժիլ Վիսենտե (Վիսենտի, պորտ.՝ Gil Vicente, մոտ 1465[1][2][3][…], Գիմարայնս[1] - 1536[2][4][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա[5]), պորտուգալացի դրամատուրգ և բանաստեղծ, Վերածննդի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է նաև իսպաներեն։ Պորտուգալական ազգային թատրոնի հիմնադիր։ Գրել է 42 պիես, որոնցից 12-ը ֆարս է։

Վիսենտեի վաղ շրջանի երկերում («Աուտո հաճախման մասին կամ Հովվի մենախոսությունը» (1502 թ.), «Աուտո սուրբ Մարտինոյի մասին» (1504 թ.), «Աուտո տարվա չորս եղանակների մասին» (1504 թ.) և այլն) արդեն նկատելի են ժողովրդական մոտիվները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգի ծննդյան վայրն ու ամսաթիվը անհայտ են (ըստ որոշ աղբյուրների՝ ծնվել է Գիմարայնշում)։ Ծառայել է Մանուել I և Ժուան III թագավորների արքունիքում, որտեղ գրել է պիեսներ, եղել է դերասան և ռեժիսոր։ Իր ստեղծագործություններում Վիսենտեն ակտիվորեն օգտագործել է թատերական երաժշտությունը՝ իր սեփական (չպահպանված) և այլ կոմպոզիտորների։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա նաև զբաղվել է զարդերի բիզնեսով։ Երկու անգամ ամուսնացել է, ունեցել շատ երեխաներ։ Մահվան ամսաթիվը և վայրը նույնպես անհայտ են։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսենտեն պորտուգալական թատրոնի հիմնադիրն է։ 1502-ից մինչև 1536 թվականները գրված 48 պիեսներից 20-ը գրված են պորտուգալերենով, 12-ը՝ կաստիլերենով (իսպաներենի հին տարբերակ), իսկ մնացածը հագեցած է մակարոնիզմով (մեքենայաբար կատարվող բառափոխառություն, երբ պահպանվում է փոխատու լեզվի ձևը)։

Գրողի սիրված ժանրերն էին աուտոն և ֆարսը՝ ուղղվելով դեպի ազգային վերտեպ և բալագան։ Դրանցում հայտնվում են սոցիալական խավի տարբեր ներկայացուցիչներ՝ գյուղացիներ, զինվորներ, քահանաներ, ինչպես նաև հեթանոսական դիցաբանության կերպարներ, աստվածաշնչյան հերոսներ։ Վիսենտեի կարևոր առանձնահատկությունը նրա հայրենասիրությունն է, որ երևում է նրա աշխատանքներում։

«Ֆարս Ինես Պերեյրայի մասին» (1523 թ.) պիեսը քաղաքային կյանքից վերցված բնավորությունների ու տիպերի կատակերգություն է։

Տուրք տալով արքունական թեմատիկային («Ողբերգակատակերգություն դոն Դուարդոսի մասին» (1525 թ.), «Ապոլլոնի տաճարը» (1526 թ.) և այլն)՝ Վիսենտեն գլխավորապես անդրադարձել է սոցիալական խնդիրներին, քաղաքաբնակների, գեղջուկների, զինվորների, քահանաների կյանքին՝ («Սիրո դարբնոցը» (1524 թ.), «Ֆարս ջորեպանների մասին» (1526 թ.), «Աուտո Մոֆինա Մենդեսի մասին» (1534 թ.))։ Որոշ պիեսներում երգիծել է կաթոլիկ հոգևորականությանը։

Վիսենտեի մահից հետո ինկվիզիցիան գրաքննության է ենթարկել նրա որոշ ստեղծագործությունները։

Չնայած ինկվիզիցիայի դիմադրությանը (նրա մի քանի գործեր ոչնչացվեցին, իսկ մյուսները կորցրեցին ավելի քան հազար խտանյութ), Վիսենտեի արվեստը հաստատապես մտավ համաշխարհային գրականություն՝ Կամոենսից մինչև Գարսիա Մարկես և Սարամագո։ Բանաստեղծի որոշ բանաստեղծություններ երաժշտության են վերածվել Բրուխի և Շումանի կողմից։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աուտո հաճախման մասին կամ Հովվի մենախոսությունը» (1502 թ.)
  • «Մարիամ Մուլատի ողբը» (1522)
  • «Ֆարս Ինես Պերեյրայի մասին» (1523)
  • «Քահանան Բեյրայից» (1526)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Վիսենտե» հոդվածին։