Ժատեց (չեխ․՝ Žatec, գերմ.՝ Saaz), պատմական քաղաքՉեխիայի Հանրապետության Լոունի շրջանի Ուստեցկ երկրամասում։ Հայտնի է «Ժատեցկի հմուլի» աճեցման ավելի քան 700-ամյա ավանդույթով։ Ժատեցն արտադրում է իր սեփական գարեջուրը, և այստեղ ամեն տարի քաղաքային հրապարակում անցկացվում է Dočesná բերքահավաքի փառատոնը։
Չեխիայի թագավորության ամենավաղ պատմական վկայակոչումը վերագրվում է Sacz բոհեմական ամրոցին, 1004 թվականի Տիտմար Մերզեբուրգի լատինական քրոնիկոնում։ Այդ ժամանակ գերմանացի Հենրիխ II արքան վերանվաճում է ամրոցը լեհ դուքս Բոլեսլավ I-ից։ 11-րդ դարի ընթացքում դա պատկանում էր Վրշովցի հզոր ազնվական ընտանիքին։ 1265 թվականին Պրժեմիսլ Օտակար II-ի կառավարության օրոք քաղաքին տրվում է արքայական քաղաքի արտոնություններ։ Զինանշան քաղաքացիներին տրվել է Վլադիսլավ II-ի կողմից, Միլանի հարձակման ժամանակ ցուցաբերած քաջության համար։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո Մեսերշմիտ արտադրության ու ինքնաթիռների փորձարկման օդային բազա են մտնում նոր ռեակտիվ կործանիչներ, որոնք տեղակայված էին քաղաքի մոտ։ 1948 թվականին արտադրամասը շարունակում էր արտադրել Avia S-199, Մեսերշմիտ Bf.109 ինքնաթիռներ, որոնք վաճառվեցին Իսրայելին։ Նախապես օդային բազայում իրականացվեց ուսուցում իսրայելցի օդաչուների համար։ Այստեղից բազմաթիվ այլ ռազմական պաշարներ տարվեցին Իսրայել, որոնք օգնեցին նոր պետությանը ապահովելու իր անկախությունը։