Ժաննա Ֆրանսիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Ֆրանսիացի
ֆր.՝ Jeanne de France
 
Մասնագիտություն՝ religious sister
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 23, 1464 կամ 1464[1]
Ծննդավայր Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր փետրվարի 4, 1505, փետրվարի 2, 1505(1505-02-02)[2] կամ 1505[1]
Վախճանի վայր Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն
Թաղված Բուրժ
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Լյուդովիկոս XI[3]
Մայր Շառլոտա Սավոյացի[3]
Ամուսին Լյուդովիկոս XII

Իոաննա (Ժաննա) (ֆր.՝ Jeanne de France, ապրիլի 23, 1464 կամ 1464[1], Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 4, 1505, փետրվարի 2, 1505(1505-02-02)[2] կամ 1505[1], Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, կաթոլիկական սուրբ։

Լյուդովիկոս XI-ի դուստրը։

1476 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 12 տարեկան հասակում, հոր կարգադրությամբ ամուսնացել է իր զարմիկի՝ Օռլեանի դուքս Շառլ I-ի հետ, ով հետագայում (1498 թվականին) գահ է բարձրացել Լյուդովիկոս XII անունով։ Գահին բազմելուց հետո վերջինս դիմել է Ալեքսանդր VI պապին, որ ամուսնալուծի իրենց՝ պատճառաբանելով չափազանց սերտ բարեկամական կապերը, 22 տարվա ամուսնական հարաբերություններից հետո զավակների բացակայությունը և այն, որ ամուսնությունը տեղի է ունեցել ստիպողաբար։ Դրանից հետո նա ամուսնացել է նախորդ թագավորի՝ Կարլ VIII-ի այրու՝ Աննա Բրետոնցու հետ։ Իսկ Ժաննան, ստանալով Բերիի դքսուհու տիտղոս, տեղափոխվել է Բուրժ, որտեղ 1501 թվականին հիմնել է Սուրբ ավետման ուխտը (լատին․՝ Ordo de Annuntiatione Beatæ Mariæ Virginis) լատին․՝ AnnuntiatioԱվետում[4]։

Նա մահացել է անզավակ, 1505 թվականի փետրվարի 4-ին և թաղվել Ավետման վանքի մատուռում[5]։ Նրա գերեզմանը պղծվել է[6], և մարմինը, որ այդ ժամանակ դեռ քայքայված չի եղել, հուգենոտներն այրել են Բուրժի գրավման ժամանակ[7]՝ 1562 թվականի մայիսի 27-ին[8]։

1742 թվականին Բենեդիկտտոս XIV պապը Ժաննա Ֆրանսիացուն դասել է երանելիների շարքին։ Սրբացվել է 1950 թվականին և Հռոմի կաթոլիկ եկեղեցում հիշատակվում է Saint Joan of Valois, O.Ann.M. անվամբ[9]։

Նրա հիմնադրած ուխտը, որ դարձյալ կրում է Սրբասուրբ Կույս Մարիամի ավետման ուխտ անվանումը, մինչև օրս շարունակում է իր գործունեությունը՝ վանքեր ունենալով Ֆրանսիայում, Բելգիայում, Կոստա Ռիկայում, Լեհաստանում։ Վանական քույրերն իրենց առաքելությունն առաջ են տանում Բելգիայում, Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գվատեմալայում՝ օժանդակելով աղքատ երեխաների կրթության գործին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. Rudge, F.M. «The Orders of the Annunciation». The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 18 Aug. 2014
  5. անգլ.՝ was buried in the chapel of the Annonciade monastery
  6. Согласно интервикам, термины осквернение и святотатство не являются синонимами, например en:desecration и en:sacrilege.
  7. անգլ.՝ during their sack of Bourges, see all pages with prefix «sack of», e.g. անգլ.՝ sack of Rome, разграбление Рима
  8. St. Ambroise church, Bourges website (in French); accessed 14 April 2014.
  9. «St. Joan of Valois». AmericanCatholic.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Saint Jane of Valois» (անգլերեն). saints.sqpn.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.

Կաղապար:S-hou
Նախորդող:
Anne of Brittany
Queen consort of France
7 April 1498 – 15 December 1498
next=Anne of Brittany
last=Francis of Valois Duchess of Berry
1498–1505
next=Marguerite de Navarre
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Ֆրանսիացի» հոդվածին։