Շառլոտա Սավոյացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտա Սավոյացի
Ծնվել է՝մոտ նոյեմբերի 11, 1441
ԾննդավայրՇամբերի
Մահացել է՝դեկտեմբերի 1, 1483 (42 տարեկան)
Վախճանի վայրԱմբուազ
Basilica of Our Lady, Cléry
Երկիր Սավոյայի դքսություն
ՏոհմՍավոյաների տուն
քաղաքական գործիչ
ՀայրLouis I, Duke of Savoy?
ՄայրԱննա դե Լուզինյան
ԵրեխաներAnne of France?, Ժաննա Ֆրանսիացի[1], Շառլ VIII[1], Francis of France? և Joachim de Valois?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի

Շառլոտա Սավոյացի (անգլ.՝ Charlotte of Savoy, մոտ նոյեմբերի 11, 1441, Շամբերի - դեկտեմբերի 1, 1483, Ամբուազ), Ֆրանսիայի թագուհի։

Թագավոր Լյուդովիկոս XI-ի երկրորդ կինը։

1465 թվականին թագավորի բացակայության ընթացքում եղել է ռեգենտը, իսկ 1483 թվականին որդու անչափահասության տարիներին՝ արքայական ռեգենտական խորհրդի անդամ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտան Սավոյայի դուքս Լյուդովիկոս I-ի[2] և Աննա դե Լուզինյանի դուստրն էր[3]։ Նրա մայրական կողմի տատիկ-պապիկը Կիպրոսի թագավոր Յանուսն ու թագուհի Շառլոտա դե Բուրբոնն էին․ վերջինս, որի պատվին հավանաբար անվանվել է Շառլոտան, եղել է Լա Մարշի կոմս Ժան I դե Բուրբոնի ու Քեթրին դե Վանդոմի դուստրը։ Շառլոտան իր ծնողների 19 երեխաներից մեկն էր, որոնցից 14-ը չեն մահացել մանուկ հասակում։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1443 թվականի մարտի 11-ին, երբ Շառլոտան ընդամենը մեկ տարեկան էր, նրան նշանել են Ֆրեդերիկ Սաքսոնացու հետ (28 օգոստոսի 1439- 23 դեկտեմբերի 1451)[2], սակայն անհայտ պատճառներով նշանադրությունը չեղյալ է հայտարարվել։ Ութ տարի չանցած, 1451 թվականի փետրվարի 14-ին նա ամուսնացել է Ֆրանսիայի գահաժառանգ Լյուդովիկոսի հետ (ապագա թագավոր Լյուդովիկոս XI), որը թագավոր Շառլ Հաղթանակողի ու Մարի Անժուացու ավագ որդին էր[4]։ Հարսնացուն ինը տարեկան էր, փեսան՝ քսանյոթ։ Ամուսնությունը, որը տեղի էր ունեցել առանց Ֆրանսիայի թագավորի համաձայնության[4], Լյուդովիկոսի երկրորդն էր․ նրա առաջին կինը՝ Մարգարեթ Ստյուարտը, մահացել էր առանց զավակ ունենալու 1445 թվականին։ Ամուսնությունից հետո Շառլոտան դարձել է Ֆրանսիայի դաֆին՝ գահաժառանգի կին։

Պատմական վկայությունների համաձայն՝ Լյուդովիկոսն անտեսել է նրան։ Երբ Ֆրանսիայի գահաժառանգության մասին լուրը Բուրգունդիայի արքունիքում հասել է զույգին, նա անմիջապես լքել է Շառլոտային Բուրգունդիայում՝ իր ժառանգությունն ապահովագրելու համար․ վերջինս ստիպված է եղել Իզաբելա դե Բուրբոնից անհրաժեշտ կառքեր ու շքախումբ փոխ առնել՝ Ֆրանսիա մեկնելու և ամուսնուն միանալու համար։

Թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1461 թվականի հուլիսի 22-ին Շառլոտան դարձել է Ֆրանսիայի թագուհի։ Հաջորդ տարի նա ծանր հիվանդացել է և արդեն մահամերձ էր մինչև 1462 թվականի օգոստոսը․ թեև լավացել է, նրա առողջությունը թուլացել է։

Լյուդովիկոս XI-ը չի պահպանել ներկայացուցչական արքունական կյանքը։ Նա թագուհի Շառլոտային ու վերջինիս շքախումբը մեկուսացրել է Ամբուազ դղյակում, որտեղ թագուհին անցկացնում էր իր օրերը իր քույրերի ու արքունականների հետ, վերահսկում իր դուստրերի կրթությունը (որդին դաստիարակվում էր թագավորի կողմից), շախմատ խաղում, լսում իր ջնարահարին, ասեղնագործում ու կատարում կրոնական պարտականություններ։ Հազվագյուտ դեպքերում նրան խնդրել են կատարել թագուհու արարողակարգային պարտականությունները, օրինակ՝ ողջունել օտարերկրյա հյուրերին, երբ 1470 թվականին թագավորն Ամբուազ դղյակում հյուրընկալել է Ուորիքի 16-րդ կոմս Ռիչարդ Նևիլին ու Կլարենսի 1-ին հերցոգ Ջորջ Պլանտագենետին Անգլիայից։ Շառլոտան հետաքրքրվել է գրականությամբ և նրան գովերգել են իր անձնական գրադարանի ճաշակի ու գերազանցության համար[3]։ Նա թողել է շուրջ հարյուր ձեռագրերի հավաքածու, որը դառնալու էր Ֆրանսիայի ազգային գրադարանի հիմնակորիզը։

Շառլոտան առաքինի է համարվել։ Ժամանակակիցներից մեկը նշել է, որ «չնայած նա այլ առումներով գերազանց արքայադուստր էր, նա այն անձը չէր, որի մեջ տղամարդը կարող էր ինչ-որ մեծ հաճույք գտնել»[3]։ Այնուամենայնիվ, 1472 թվականին իր վերջին երեխայի ծնվելուց հետո Լյուդովիկոսը երդվել է, որ այլևս անհավատարիմ չի լինելու, և ըստ պատմագիր Ֆիլիպ դե Կոմինի՝ նա չի դրժել իր երդումը։

Շարլոտան 1465 թվականի սեպտեմբերին ռեգենտ է եղել։

Այրի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1483 թվականի օգոստոսի 30-ին այրիացել է, որից հետո Լյուդովիկոս XI-ին հաջորդել է իրենց մանկահասակ որդին՝ Շառլ VIII-ը։

Լյուդովիկոս XI-ը Շառլոտային ռեգենտ չի ճանաչել, եթե իրենց որդին մանկահասակ տարիքում հաջորդելու լիներ իրեն․ իրականում նա ոչ մի ռեգենտ չի նշանակել, սակայն հրահանգներ է թողել, որ թագավորական խորհուրդը կառավարի նման դեպքում։ Այդ խորհրդի անդամներ էին Շառլոտան, դուքս Ժան դե Բուրբոն II-ն ու իրենց երկու փեսաներ Լուի դ՛Օռլեանը (իրենց դուստր Ժաննայի ամուսինը) և Պիեռ II դե Բուրբոնը (իրենց դուստր Աննայի ամուսինը)։ Իրականում նրանց դուստր Աննան է ստանձնել Ֆրանսիայի կառավարումը որպես ռեգենտ Շառլի մանկության ընթացքում։

Շառլոտան մահացել է 1483 թվականի դեկտեմբերի 1-ին Ամբուազում, ամուսնու մահից մի քանի ամիս անց։ Թաղված է նրա կողքին Նոտր -Դամ դե Քլերի բազիլիկում[5]Լուարե դեպարտամենտի Քլերի-Սան-Անդրե համայնքում։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտան ծնունդ է տվել ութ զավակների, որոնցից միայն երեքն են չափահաս դարձել։ Նրանք էին՝ Ֆրանսիայի թագավոր Շառլ VIII-ը, Աննա դե Բոժյոն, որը եղել է Շառլի ռեգենտը և Ժաննա Ֆրանսիացին, որը որպես Լյուդովիկոս XII-ի առաջին կին դարձել է Ֆրանսիայի թագուհի։

  • Լուի (1458–1460)
  • Ժոակիմ (1459)
  • Լուիզ (1460)
  • Աննա (3 ապրիլի 1461 – 14 նոյեմբերի 1522), Բուրբոնի դքսուհի, Տուրասի վիկոնտուհի (1468–1473), Ֆրանսիայի ռեգենտ (1483–1491)․ ամուսնացել է Պիեռ II դե Բուրբոնի հետ, որից ունեցել է մեկ դուստր՝ Սյուզանա դե Բուրբոնը։
  • Ժաննա (23 ապրիլի 1464 – 4 փետրվարի 1505), որը կարճ ժամանակ Ֆրանսիայի թագուհի էր որպես Լյուդովիկոս XII-ի առաջին կին։
  • Ֆրենսիս (1466)
  • Շառլ VIII (30 հունիս 1470 – 7 ապրիլի 1498), որն ամուսնացել է Աննա Բրետոնացու հետ․ զավակներ չի ունեցել։
  • Ֆրենսիս (1472–1473)

Իր դստեր՝ Աննայի մահից հետո Շառլոտայի ժառանգական գիծը մարել է․ նրա թոռնուհի Սյուզանան մահացել է 1521 թվականին առանց ապրող զավակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. 2,0 2,1 Joachim W. Stieber, Pope Eugenius IV, the Council of Basel and the Secular and Ecclesiastical Authorities in the Empire, (E.J. Brill, 1978), 254.
  3. 3,0 3,1 3,2 Sharon L. Jansen, Anne of France: Lessons For My Daughter, ed. Jane Chance, (Boydell & Brewer, 2004), 2-3
  4. 4,0 4,1 Richard Vaughan, Philip the Good, (The Boydell Press, 2010), 353.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  • Pauline Matarasso, “Queen’s Mate: Three women of power in France on the eve of the Renaissance”
  • John Seargeant Cyprian Bridge, “A History of France from the Death of Louis XI”
  • Paul Murray Kendall, “The Universal Spider: Louis XI”