Jump to content

Ժան-Պիեռ Ժոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Պիեռ Ժոնե
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 3, 1953(1953-09-03)[1][2][3][…] (71 տարեկան)
Ծննդավայր՝Le Coteau
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0000466
jpjeunet.com

Ժան-Պիեռ Ժոնե (սեպտեմբերի 3, 1953(1953-09-03)[1][2][3][…], Le Coteau), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Համբավվել է հատկապես « Կորած երեխաների քաղաք», «Դելիկատես» և «Ամելի» ֆիլմերով։

Կյանքը և գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմացիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին խաղարկային կինոնկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկար], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «Դելիկատես»-ն է (1991 թ.)։ Այն մի մելանխոլիկ կատակերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « Ամելին» (2001 թ.)։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «Երկար նշանդրեք»-ը, որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Պիեռ Ժոնե» հոդվածին։