Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Գենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԳենտ[1]
ՎայրCitadelpark?
Մասն էQ64699564?
ՀասցեJan Hoetplein 1[1]9000[1]
Հիմնադրվել է1957
ՏնօրենPhilippe Van Cauteren?
Կայքsmak.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարան Գենտում[2] (հոլ.՝ Stedelijk Museum voor Actuele Kunst, S.M.A.K., ֆր.՝ Musée municipal d'art actuel, Gand), գեղարվեստի թանգարան Բելգիայի Գենտ քաղաքում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Ժամանակակից արվեստի թանգարանի ասոցիացիա» (հոլ.՝ Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst) գեղարվեստական ընկերություն և բացվել 1975 թվականին՝ որպես Գենտի՝ ժամանակակից արվեստի թանգարան (հոլ.՝ Museums voor Hedendaagse Kunst Gent): Մշտական ցուցադրությունում ներկայացված են փոփ արտի, մինիմալիզմի և կոնցեպտուալիզմի ոճի ստեղծագործություններ։ Կազմակերպվում են նաև ժամանակակից արվեստի գործերի ժամանակվոր ցուցահանդեսներ՝ ինչպես նշանավոր, այնպես էլ սկսնակ հեղինակների։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Գենտում ստեղծվում է «Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst» գեղարվեստական ընկերությունը, որի հիմնադիրն է համարվում Կարել Գեյրլանդտը։ Ընկերության նպատակն էր օժանդակել տեղի «Museum voor Schone Kunsten» գեղարվեստի թանգարանին՝ կազմակերպել ցուցահանդեսներ, համալրել թանգարանային հավաքածուն։ Ժամանակակից արվեստի հավաքածուի մեծացման արդյունքում՝ 1975 թվականին ստեղծվում է առանձին թանգարան՝ «Museum voor Hedendaagse Kunst Gent», որը չուներ սեփական ցուցասրահները և ժամանակավոր ցուցահանդեսներ էր կազմակերպում «Schone Kunsten» թանգարանում։ «Hedendaagse Kunst»-ի տնօրենը Յան Հուտն էր, ով հետագայում դառնում է «S.M.A.K.»-ի հիմնադի-տնօրենը։

Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանն իր սեփական շենքը ստանում է 1999 թվականին Գենտում՝ Ցիտադել զբոսայգում, «Museum voor Schone Kunsten» թանգարանի դիմաց։ Հուտը ղեկավարում է թանգարանը մինչև 2003 թվականը։ Այսօր թանգարանի գեղարվեստական ղեկավարն է Ֆիլիպ վան Կաուտերենը։ Թանգարանի հավաքածուն հիմնականում կազմված է 1945 թվականից հետո ստեղծված ստեղծագործություններից։ Ներկայացված նկարիչներից են Յոզեֆ Բոյսը, Դևիդ Համմոնսը, CoBrA շարժման անդամները։ 2018 թվականի մարտ - հունիս ամիսներին թանգարանում տեղի ունեցավ «From the Collection/Against the Wall» ցուցահանդեսը՝ կազմված թանգարանային մշտական ֆոնդի ստեղծագործություններից։ Ներկայացված էին 24 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ՝ ներառյալ Կարլ Անդրեի, Ռիչարդ Արտշվագերի, Մարիո Գարսիա Տորեսի, Նաիրի Բաղրամյանի ստեղծագործությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://erfgoedkaart.be/?id=7743
  2. Музейное дело и охрана памятников. — Государственная библиотека СССР имени В.И. Ленина, 2005. — С. 11. — 492 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Stedelijk Museum voor Actuele Kunst (S.M.A.K.): Public Institution». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  • «S.M.A.K.: contemporary art in Ghent. Idiosyncratic and contemporary art museum». visit.gent.be (անգլերեն). City of Ghent. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Գենտ)» հոդվածին։