Ժակլին Ուիլսոն
Ժակլին Ուիլսոն անգլ.՝ Jacqueline Wilson | |
---|---|
Ծննդյան անուն | բրիտանական անգլերեն՝ Jacqueline Aitken |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, հեղինակ, դերասանուհի, դրամատուրգ և համալսարանի դասախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Coombe Girls' School? |
Ուշագրավ աշխատանքներ | The Story of Tracy Beaker?, Dustbin Baby? և Double Act? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Ռոհեմփթոնի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Emma Wilson? |
Կայք | jacquelinewilson.co.uk |
Jacqueline Wilson Վիքիպահեստում |
Ժակլին Ուիլսոն, (անգլ.՝ Jacqueline Wilson), Ատկին (Aitken, դեկտեմբերի 17, 1945[1][2][3][…], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիական գրող, աղջիկների համար գրքի հեղինակ։ Նրա ստեղծագործություններում հաճախ շոշափվում են ոչ մանկական թեմաներ` ամուսնալուծություն, որդեգրում, մանկատան կյանք, հարազատների հոգեկան առողջություն, դավաճանություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակլին Ատկինը ծնվել է 1945 թվականին, Սոմերսեթի կոմսության կենտրոնում՝ Բաթայում։ Նրա հայրը քաղաքացիական ծառայող էր, իսկ մայրը զբաղվում էր հնաոճ իրեր վաճառքով։ Մանկության մեծ մասն Ուիլսոնն անց է կացրել Կինգստոն -ապոն-Տեմսում, որտեղ նա հաճախել է Լաչմերի տարրական դպրոցը (անգլ.՝ Latchmere Primary School): Ինը տարեկանում նա գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Հանդիպենք ճիճուներին», որը բաղկացած է 22 էջից։ Այս պատմությունը յոթ երեխա ունեցող ընտանիքի մասին էր։ Դպրոցում նրան հիշում էին որպես երազկոտ երեխա, ով չէր սիրում ճշգրիտ գիտությունները, և նույնիսկ «Երազող Ջեկի » «Jackie-Dreams» մականունն էին տվել (անգլ. ՝ Jacky Daydream), որը հետագայում Ժակլինը օգտագործում էր իր ինքնակենսագրության մեջ։
16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո Ուիլսոնը անցնում է քարտուղարության դասընթացներ, բայց շուտով փոխում է իր աշխատանքը՝ հիմնելով «Jackie» աղջիկների համար ամսագիրը։ Դրա համար նա ստիպված է լինում տեղափոխվել Շոտլանդիա, և հենց այնտեղ էր, որ նա հանդիպում և սիրահարվում է իր ապագա ամուսնուն՝ Ուիլյամ Միլար Ուիլսոնին։ 1965 թվականին նրանք ամուսնանում են և երկու տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Էմման, ով հետագայում նույնպես գրող դարձավ։ Ճշմարիտ է, 2020 թվականին Ժակլինը խոստովանում է, որ լեսբուհի է[4]։
Միայն 1991 թվականին լույս է տեսնում նրա համբավ բերած գիրքը՝ «Թրեյսի Բեյքերի օրագիրը», թեև այդ ժամանակ (1960-ականներից սկսած) Ժակլինն արդեն գրել էր մոտ 40 գիրք երեխաների համար։
«Օրագիրը» հիմք է դառնում Բի Բի Սի հեռուստաալիքի հանրահայտ բրիտանական հեռուստատեսային շարքի` «Թրեյսի Բեյքերի պատմության» (անգլ.՝ The Tracy Beaker), որը հաջողությամբ իրագործվում է 2002 թվականից 2006 թվականներին։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-ին Անգլիայի թագուհին Ուիլսոնին շնորհեց տիկնոջ տիտղոսը։ 2003 թվականին կազմված «Բի բի Սի 200 լավագույն գրքերի ցուցակում» ներառված էր Ուիլսոնի 14 գիրք։
2011-ին Նյուքասլի մանկական գրքերի Seven Stories ազգային կենտրոնում բացվեց անգլիացի գրողի կյանքին և կարիերային նվիրված ցուցահանդես[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրեյսի Բեյքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 «Տրեյսի Բեյքեր օրագիր» (անգլ.՝ The Story of Tracy Beaker)
- 2000 « Վտանգավոր խաղեր » (անգլ.՝ The Story of Tracy Beaker)
- 2006 «Դերերում Թրեյսի Բեյքեր» (անգլ.՝ Starring Tracy Beaker)
- 2009 «Թրեյսի Բեյքերի թեստերի գիրք » (անգլ.՝ The Tracy Beaker Quiz Book)
- 2010 «Հարցրու Թրեյսի Բեյքերին» (անգլ.՝ Ask Tracy Beaker)
- 2012 « Թրեյսի Բեյքերի եռերգությունը» (անգլ.՝ Tracy Beaker Trilogy)
Խետտի Ֆեզեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 «Խետտի Ֆեզեր» (անգլ.՝ Hetty Feather)
- 2011 «Շափյուղային Բատերսին» (անգլ.՝ Sapphire Battersea)
- 2012 «Զմրուխտե աստղ» (անգլ.՝ Emerald Star)
- 2013 «Ադամանդ» (անգլ.՝ Diamond)
- 2015 «փոքրիկ աստղեր» (անգլ.՝ Little Stars)
Աղջիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 «Սիրահարված աղջիկներ» (անգլ.՝ Girls in Love)
- 1998 «Աղջիկները հետևում են նորաձևությանը» (անգլ.՝ Girls under Pressure)
- 1999 «Աղջիկները քայլում են մինչև ուշ» (անգլ.՝ Girls out Late)
- 2002 «Աղջիկներն արցունքներով» (անգլ.՝ Girls in Tears)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 «Երկվորյակներ» (անգլ.՝ Double Act)
- 1996 «Վատ աղջիկներ» (անգլ.՝ Bad Girls)
- 1999 «Նկարազարդված մայրիկ» (անգլ.՝ The Illustrated Mum)
- 2000 «Վիքի անգել» (անգլ.՝ Vicky Angel)
- 2001 «Քնապարկեր» (անգլ.՝ Sleepovers)
- 2001 «Հայտնություն աղջիկը» (անգլ.՝ Dustbin Baby)
- 2002 «Գաղտնիքներ» (անգլ.՝ Secrets)
- 2003 «Լոլա Ռոզան» (անգլ.՝ Lola Rose)
- 2004 «Կեսգիշեր» (անգլ.՝ Midnight)
- 2004 «Լավագույն ընկերներ» (անգլ.՝ Best Friends)
- 2004 «Ադամանդե աղջիկներ» (անգլ.՝ The Diamond Girls)
- 2005 «Նոր սկիզբ» (անգլ.՝ Clean Break)
- 2005 «Սիրո դասեր» (անգլ.՝ Love Lessons)
- 2007 «Իմ փոքրիկ աստղ» (անգլ.՝ Little Darlings)
- 2009 « Իմ քույր Ջոդին» (անգլ.՝ My Sister Jodie)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://web.archive.org/web/20170323043457/http://jeugdliteratuur.org/auteurs/jacqueline-wilson
- ↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ https://www.theguardian.com/books/2020/apr/04/jacqueline-wilson-reveals-publicly-she-is-a-lesbian-love-frankie
- ↑ Выставка «Мечты и дневники: история Жаклин Уилсон» открылась в Ньюкасл-апон-Тайн Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (Контрабанда, 16 октября 2011 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2020-05-06 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ուիլսոն» հոդվածին։ |
|