Թոնի Բիլլ
Թոնի Բիլլ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Նոտր Դամ համալսարան և St. Augustine High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0082300 |
Թոնի Բիլլ (օգոստոսի 23, 1940[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1962 թվականը սովորել է անգլիական բանասիրություն և արվեստ էլիտար Նոտր-Դամի համալսարանում։
Իր կարիերան կինոարտադրության մեջ սկսել է 1963 թվականին որպես դերասան՝ Բուդ Յորկինի «Արի փչիր քո շչակը» ստեղծագործության գլխավոր հերոսի (Ֆրենկ Սինատրա) կրտսեր եղբոր՝ Բադդի Բեյկերի դերում։ Այնուհետև նա նկարահանվել է շարքային Ջերի Մելցերի դերում Ռալֆ Նելսոնի կատակերգությունում՝ «Զինվորը անձրևում» (1963 թ.) Ջեքի Գլիսոնի, Սթիվ Մակքուինի և Թուեսդի Ուելդի հետ միասին։
Նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Սթիվեն Սփիլբերգը և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլը։ Այնուամենայնիվ ցանկացավ դառնալ ռեժիսոր և 1971 թվականին դարձավ պրոդյուսեր։ Մայքլ և Ջուլիա Ֆիլիպսների հետ միասին հիմնադրեց պրոդյուսերական կազմակերպություն, նկարահանելով երկու լիամետրաժ ֆիլմ՝ ճանապարհային Deadhead Miles («Դատարկ», 1973) կատակերգությունը Ալան Արկինի հետ և հանցական «Նրա լավագույն համարը» («Steyard Blues», 1973) կատակերգությունը՝ Դոնալդ Սաթերլենդի և Ջեյն Ֆոնդայի հետ։
1973 թվականին, իր լիամետրաժ «Աֆյորա» ֆիլմը դարձավ պատմության ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից մեկը և նրան արժանացել է Օսկարի յոթ մրցանակի, ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգը։
1980 թվականին որպես ռեժիսոր դեբյուտել է «Իմ թիկանապահը» ֆիլմով, Ադամ Բոլդուինի հետ։
Այդ ժամանակվանից նա նկարահանել է մի շարք այլ ֆիլմեր, ինչպես նաև բազմաթիվ գովազդային հոլովակներ և հեռուստասերիալների դրվագներ։ Տոնին դասավանդել է և լեկցիաներ է կարդացել տարբեր համալսարաններում։ Նա ծառայել է Ամերիկայի Կինոյի ասոցիացիայի կառավարիչների և հոգաբարձուների խորհրդում, ինչպես նաև Հանրային արդարադատության հիմնադրամի խորհրդում և ակտիվորեն ներգրավված է եղել համայնքային ծառայության մեջ։
Որպես ռեժիսոր նկարահանել է 33 ֆիլմ։ Որպես դերասան խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում։ Հովանավորել է 18 ֆիլմ և հեռուստաֆիլմ։
Ամուսնացած է Barnstorm Films-ի իր գործընկեր՝ պրոդյուսեր Հելեն Բարտլետի հետ, ունի երկու դուստր։
Ընտրված կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968: Բևեռային կայան «Զեբր» (դերասան)
- 1969: Ամրոցի պահակը (դերասան)
- 1975: Շամպուն (դերասան)
- 1978: Դու տանը մենակ ես? (դերասան)
- 1979: Գեղեցիկ հեռանալ (ռեժիսոր)
- 1980: Իմ թիկնապահը (ռեժիսոր)
- 1982: Վեց շաբաթ (ռեժիսոր)
- 1985: Մեծ ճամփորդություն Պի-Վի (դերասան)
- 1987: Հինգ անկյուն (ռեժիսոր)
- 1987: Դետեկտիվ գործակալություն «Լուսնի լույս» (եթերաշրջան 4,)
- 1987: Զրոյից քիչ (դերասան)
- 1990: Խելագառ մարդիկ (ռեժիսոր)
- 1993: Մեր սեփական տունը (ռեժիսոր)
- 1993: Վայրի սիրտ (ռեժիսոր)
- 1997: Օլիվեր Թվիստ (ռեժիսոր)
- 2006: Ջոկատ «Լաֆայետ» (ռեժիսոր)
- 2008-2009: Թալանել ավարը (հեռուստասերիալ) (ռեժիսոր, եթերաշրջան 1, սերիա 9)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140934723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Նոթր Դամի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ