Jump to content

Թեյմուրազ Բագրատիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյմուրազ Բագրատիոնի
Ծնվել էապրիլի 23, 1782(1782-04-23)
Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]
Մահացել էհոկտեմբերի 25, 1846(1846-10-25) (64 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԱլեքսանդր Նևսկու մայրավանք
Քաղաքացիություն Վրաց թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինվրացերեն[2]
ՀայրԳեորգի XII
ՄայրՔեթևան Անդրոնիկաշվիլի
Ստորագրություն
Изображение автографа
 Prince Teimuraz of Georgia Վիքիպահեստում
Ելենա Ամիլախվարի

Արքայազն Թեյմուրազ Բագրատիոնի (23 ապրիլի, 1782, Թբիլիսի25 հոկտեմբերի (6 նոյեմբերի), 1846, Սանկտ Պետերբուրգ), գիտնական-կովկասագետ, Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII-ի որդին։ Հայտնի է որպես Վրաստանի առաջին քննադատական պատմության հեղինակ և որպես Վրաստանի պատմության ու մշակույթի նկատմամբ հետաքրքրության մեծացման ջատագով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյմուրազ Բագրատիոնին Թելավում սովորել է սեմինարիայում, 1795 թվականին 13 տարեկան հասակում մասնակցել է Կրցանիսի ճակատամարտին, որում նրա պապի՝ Իրակլի II թագավորի բանակը պարտություն է կրում պարսիկներից, որոնց առաջնորդում էր Աղա-Մահմուդ խան Ղաջարը։

Թեյմուրազը չէր ընդունում 1801 թվականին Վրաստանի բռնակցումը Ռուսաստանին, որ տեղի ունեցավ իր հոր մահվանից մի քանի տարի անց։ Նա փախավ Պարսկաստան, որտեղ ապրեց տասը տարի։ Այնտեղ գնաց նաև նրա հորեղբայր Ալեքսանդրը, որը փորձել էր վտարել ռուսներին Վրաստանից։ Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում առաջնորդել է պարսկական հրետանային զորքը[3]։ Սակայն 1810 թվականի հոկտեմբերի 16-ին Թեյմուրազը գերի է հանձնվում ռուսներին։ 1811 թվականի հունվարի 12-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ[4], որտեղ ներվում է կառավարության կողմից և ստանում թոշակ։ 1813 թվականին Վասիլևսկի կղզում գնում է տուն և կենտրոնանում գիտական աշխատանքի վրա։

Թեյմուրազը հավաքել և ուսումնասիրել է հին վրացական ձեռագրեր ու վրացական գրականության նմուշներ, վերլուծել է Վրաստանի մասին հունահռոմեական ու հայկական աղբյուրները, որոնց հիման վրա գրել է մի շարք աշխատություններ Վրաստանի վաղ պատմության, Սանկտ Պետերբուրգում կազմակերպել է «վրացագիտության» խմբակ, Վրաստանին նվիրված հոդվածներ է տպագրել «Journal Asiatique» փարիզյան ամսագրում, որ հրատարակվում էր «Societe Asiatique» միության կողմից, որի անդամն էր Թեյմուրազ Բագրատիոնին։ Վերջինս ֆրանիսիացի գիտնական Մարի Բրոսեի համահեղինակն էր ու ընկերը։ Բրոսեին Թեյմուրազ Բագրատիոնին սովորեցնում էր Վրաստանի պատմություն։ Բագրատիոնին նաև պարապում էր Սանկտ Պետերբուրգում սովորող վրացի երկու ուսանողների՝ Պլատոն Իոսելիանիին ու Դավիթ Չուբինաշվիլիին, ովքեր հետագայում դարձան պատմաբաններ։

Թեյմուրազ Բագրատիոնին մեծ դեր ունեցավ վրացական պատմագրության ժողովրդականացման գործում։ 1830-ական ու 1840-ական թվականներին նա գրեց Վրաստանի հնագույն պատմությանը նվիրված երկու աշխատություններ՝ «ისტორია დაწყებითგან ივერიისა, ესე იგი გიორგიისა, რომელ არს სრულიად საქართველოჲსა» (1832, հայերեն՝ «Իբերիայի ու Վրաստանի պատմությունը») և «ისტორია ძველი კოლხიდისა» (1840, հայերեն՝ «Հին Կողքիսի պատմությունը»), ինչպես նաև գրեց վրացական ազգային էպոսի՝ XII դարում ստեղծված «Ընձենավորը» («განმარტება პოემა ვეფხისტყაოსანისა», 1843) երկի մեկնությունը։ Թեյմուրազ Բագրատիոնին ընտրվել է ֆրանսիական Societe Asiatique (1831), Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի (1837)[5] և Դանիայի հնէաբանների թագավորական միության (1838) պատվավոր անդամ։

Թեյմուրազ Բագրատիոնին գրել է բանաստեղծություններ, իր եվրոպական ճանապարհորդությունների մասին հուշեր, ինչպես նաև վրացերեն է թարգմանել Տացիտուսի, Վոլտերի, Ալեքսանդր Պուշկինի երկերից։ Բագրատիոնիի ձեռագրերից 1895 թվականին Թբիլիսիում ռուսերեն տպագրվել է «Թիֆլիսի գրավումը Աղա-Մահմուդ խան Ղաջարի կողմից 1795 թվականին» ակնարկը։

Թեյմուրազ Բագրատիոնիի մահից հետո նրա գրադարանն ու ձեռագրերի հավաքածուն, իր կտակի համաձայն, հանձնվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիային։

Կինը՝ Ելենա Ամիլախվարին (1783—1866), Օթար Ամիլախվարի իշխանի դուստրն է։ Նա 1811 թվականից Սուրբ Եկատերինայի շքանշանակիր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Farmanfarmaian, Roxane (2008). War and peace in Qajar Persia : implications past and present. London: Routledge. էջեր 56. ISBN 0415421195.
  4. Natchkebia, Irina. «Franco-Persian Diplomatic Relations And Georgia (1804-1810)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  5. Թեյմուրազ Բագրատիոնի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյմուրազ Բագրատիոնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 168