Թեզիում սեղմված
Թեզիում սեղմված | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Սանտալածաղկավորներ (Santalales) |
Ընտանիք | Սանտալազգիներ (Santalaceae) |
Ցեղ | Թեզիում (Thesium) |
Տեսակ | Թեզիում սեղմված (T. compressum) |
Միջազգային անվանում | |
Thesium compressum |
Թեզիում սեղմված (լատին․՝ Thesium compressum), սանտալազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15–40 սմ բարձրությամբ ուղիղ արմատով, ճիպոտանման անկյունավոր սեղմված ճյուղերով միամյա խոտաբույս է։ 1,5-6 սմ երկարությամբ, գծային, սրացած տերևները թեթևակի մսալի են։ Ծաղկաբույլը հասկանման է, երկար, բարակ, փուխր։ Ծաղիկները շատ մանր են, սպիտակավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատ բանավանի շրջակայքում։ Հանդիպում է նաև Կենտրոնական Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կապված ինտենսիվ տնտեսական գործունեության հետ` տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2008 թ. Արարատի ճահճուտները առանձնացվել են որպես պահպանվող տարածք՝ «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձան։ Սակայն պահպանության համար գործողություններ դեռ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|