Թանթռնիկ քառաչափ
Թանթռնիկ քառաչափ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Թանթռնիկ (Sedum) |
Տեսակ | Թանթռնիկ քառաչափ (S. tetramerum) |
Միջազգային անվանում | |
Sedum tetramerum |
Թանթռնիկ քառաչափ (լատին․՝ Sedum tetramerum), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2-5 սմ բարձրությամբ ցողունները միայնակ են և բարակ։ Կիսագլանաձև տերևները համարյա ձվաձև են, մերկ կամ թեթևակի թարթիչավոր։ Հասկանման ծաղկաբույլերում գտնվող ծաղիկները համարյա նստադիր են։ Բաժակաթերթերը բթավուն են, հիմքում հավելուկով։ 3,5 մմ երկարությամբ պսակաթերթը սպիտակ են, ձվաձև-նշտարաձև և սուր։ Հասուն պտուղները բաժակին հավասար են, թեթևակի հեռացող մասերով, գծային-նշտարաձև, ուռուցիկ, գեղձային-թմբիկավոր կտուցով[1]։
Տարծվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Երևանի (Աշտարակ, Արարատ) և Մեղրու (Մեղրի գետի ափերին) Ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Միջին Ասիան[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ծովի մակարդակից 700-1100 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, կիսաանապատի քարքարոտ տեղերում։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում է հուլիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Տեսակի հիմնական արեալը Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|