Թագավորական մզկիթ (Սարաևո)
Թագավորական մզկիթ Careva Džamija | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Ստարի Գրադ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա)[1] և Սարաևո |
Հասցե | Obala Isa-bega Ishakovića br. 2, 71000 Sarajevo[1] |
Դավանանք | իսլամ |
Հիմնական ամսաթվերը | 1457 |
Ժառանգության կարգավիճակ | Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[1] |
Անվանված | Մուհամմեդ II |
Ճարտարապետական ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Հիմնադրված | 1457 |
Emperor's Mosque Վիքիպահեստում | |
emperorsmosque.org |
Սարաևոյի թագավորական մզկիթ (բոս․՝ Careva Džamija), Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում գտնվող ամենահին մզկիթը։
Սարաևոյի թագավորական մզկիթն անվանվել է ի պատիվ Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթն առաջին անգամ կառուցվել է 1462 թվականին՝ Մուրադ Խոջա կամ Ամուրաթես սուլթանի կառավարման տարիներին։ Բացի մզկիթը, Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում, ինչպես նաև ժամանակակից Բոսնիա Հերցեգովինայի տարածքում սուլթանը կառուցել է բազմաթիվ պալատներ, կամուրջներ, դպրոցներ և այլն։
1462 թվականին մզկիթը հրդեհվել է Սերբիայի բռնակալ Վուկ Բրանկովիչի կողմից։ Սուլեյման I-ի օրոք՝ 1527 թվականին, մզկիթը վերակառուցվել է։ Այս գործի համար մզկիթն անվանվել է ի պատիվ Սուլեյման սուլթանի և կրում է թագավորական կամ կայսերական անվանումը։
Մզկիթի տարածքում գործում է նաև կրոնական դպրոց՝ մադրասսա, ինչպես նաև տեղի են ունենում քաղաքացիների ընդհանուր ժողով։ Մզկիթի տարածքում են ապաստանում նաև Սարաևո ժամանած ուխտավորները։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական մզկիթի շինարարությունը գրեթե չի տարբերվում այդ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում կառուցված կրոնական կառույցների ճարտարապետական ոճից։
Բնորոշ է գմբեթավոր տանիքը։ Մզկիթ մտնելուց առաջ պետք է կատարել ծիսական լվացում, ինչպես ցույց է տրված Ղուրանում։
Աղոթքի սրահը ամբողջովին գորգապատ է։ Կանայք աղոթում են տղամարդկանցից անջատ։ Աղոթքի ժամին այս մզկիթը բաց է այցելուների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով — 2001.
- ↑ «Սարաևոյի թագավորական մզկիթ, Բոսնիա և Հերցեգովինա». ThePlanetOfHotels.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.