Թագավորական մզկիթ (Սարաևո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական մզկիթ
Careva Džamija
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՍտարի Գրադ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա)[1] և Սարաևո
ՀասցեObala Isa-bega Ishakovića br. 2, 71000 Sarajevo[1]
Դավանանքիսլամ
Հիմնական ամսաթվերը1457
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[1][2]
ԱնվանվածՄուհամմեդ II
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Հիմնադրված1457
Քարտեզ
Քարտեզ
 Emperor's Mosque Վիքիպահեստում
emperorsmosque.org

Սարաևոյի թագավորական մզկիթ (բոս․՝ Careva Džamija), Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում գտնվող ամենահին մզկիթը։

Սարաևոյի թագավորական մզկիթն անվանվել է ի պատիվ Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթն առաջին անգամ կառուցվել է 1462 թվականին՝ Մուրադ Խոջա կամ Ամուրաթես սուլթանի կառավարման տարիներին։ Բացի մզկիթը, Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում, ինչպես նաև ժամանակակից Բոսնիա Հերցեգովինայի տարածքում սուլթանը կառուցել է բազմաթիվ պալատներ, կամուրջներ, դպրոցներ և այլն։

1462 թվականին մզկիթը հրդեհվել է Սերբիայի բռնակալ Վուկ Բրանկովիչի կողմից։ Սուլեյման I-ի օրոք՝ 1527 թվականին, մզկիթը վերակառուցվել է։ Այս գործի համար մզկիթն անվանվել է ի պատիվ Սուլեյման սուլթանի և կրում է թագավորական կամ կայսերական անվանումը։

Մզկիթի տարածքում գործում է նաև կրոնական դպրոց՝ մադրասսա, ինչպես նաև տեղի են ունենում քաղաքացիների ընդհանուր ժողով։ Մզկիթի տարածքում են ապաստանում նաև Սարաևո ժամանած ուխտավորները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական մզկիթի շինարարությունը գրեթե չի տարբերվում այդ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում կառուցված կրոնական կառույցների ճարտարապետական ոճից։

Բնորոշ է գմբեթավոր տանիքը։ Մզկիթ մտնելուց առաջ պետք է կատարել ծիսական լվացում, ինչպես ցույց է տրված Ղուրանում։

Աղոթքի սրահը ամբողջովին գորգապատ է։ Կանայք աղոթում են տղամարդկանցից անջատ։ Աղոթքի ժամին այս մզկիթը բաց է այցելուների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով — 2001.
  2. http://aplikacija.kons.gov.ba/kons/public/nacionalnispomenici/show/2512
  3. «Սարաևոյի թագավորական մզկիթ, Բոսնիա և Հերցեգովինա». ThePlanetOfHotels.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.