Էրին Մորգենշտերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրին Մորգենշտերն
Ծնվել էհուլիսի 8, 1978(1978-07-08)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՄարշֆիլդ, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՍմիթ Քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Night Circus?
Изображение автографа
Կայքerinmorgenstern.com

Էրին Մորգենշտերն ( անգլ.՝ Erin Morgenstern, հուլիսի 8, 1978(1978-07-08)[1][2], Մարշֆիլդ, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գրող և մուլտիմեդիոն նկարչուհի։ Առավել հայտի է իր Գիշերային կրկես վեպով (2011), որը 2016 թվականին[4] թարգմանվել է 18 լեզուներով և արժանացել Լոկուս մրցանակի լավագույն դեբյուտային վեպի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Մորգենշտերնը ծնվել է 1978 թվականի հուլիսի 8-ին։ Նա մեծացել է Մասաչուսեթս նահանգի Մարշֆիլդ քաղաքում, սովորել է թատրոնի պատկերավոր արվեստ Նորտգեմտոնի (Մասաչուսեթս) Սմիթ քոլեջում։ 2000 թվականին նա ստացել է արվեստի բակալավրի աստիճան[5]։ Մորգենշտերնը հիմնականում նկարում է ակրիլներով։ Նրա աշխատանքներից մեկն է անգլ.՝ Таро Phantomwise[6][7]: Մինչ Մորգենշտերնի Գիշերային կրկեսի հրապարակումը, նրան մերժել էին երեսուն գրական գործակալներ։ Մորգենշտերնը ապրում է Նյու Յորքում։

«Գիշերային կրկես»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգենշտերնի Գիշերային կրկես անգլ.՝ The Night Circus դեբյուտային վեպը հրապարակվել է 2011 թվականի սեպտեմբերին։ Դա կախարդական ֆազմագորիկ ռոմանտիկ հեքիաթ է, որի գործողությունները տեղի են ունենում XIX դարի վերջին ոչ պատմական Լոնդոնում։ Գիրքը համեմատվել է «Հարի Փոթեր» շարքի հետ, ինչպես նաև Նիլ Գեյմանի, Ռեյ Բրեդբերիի, Սյուզաննա Կլարկի և Սթիվեն Միլհաուզերի աշխատանքների հետ[7][8]։ Վեպն ուղղված էր դեռահաս հանդիսատեսներին[7] [9]: Գրքի առաջին տպաքանակը գերազանցել է 175,000 օրինակը, իսկ գրքի թարգմանության իրավունքները վաճառվել են 30 երկրներում։ Կինոյի էկրանավորման իրավունքները տրվել է Summit Entertainment անկրկնելի ամերիկյան կինոստուդիային։ Թողարկվել է աուդիոգիրք, որը կարդացել է Ջիմ Դեյլը։ Գրքի բրիտանական հրատարակիչը համաձայնության է եկել անգլ.՝ Failbetter Games տեսախաղերի ստուդիայի հետ գրքին ուղեկցող հանելուկ խաղեր ստեղծելու համար[10]։ «Գիշերային կրկես» վեպը, որպես ամենալավ դեբյուտային վեպ, Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի[11] կողմից արժանացել է Ալեքս անգլ.՝ Alex Awards և Լոկուս մրցանակների[12]։ Վեպը յոթ շաբաթ գտնվել է անգլ.՝ New York Times բեսթսելլերների ցուցակում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. Record #256400131 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  4. http://www.worldcat.org/identities/lccn-n2010-079517/
  5. «About» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: Text "erin morgenstern" ignored (օգնություն)
  6. «Phantomwise Tarot - The Artwork of Erin Morgenstern». www.phantomwise.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «The Night Circus». www.washingtonindependentreviewofbooks.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite web}}: Text "Washington Independent Review of Books" ignored (օգնություն)
  8. Charles, Ron (2011 թ․ սեպտեմբերի 13). «Erin Morgenstern's "The Night Circus," reviewed by Ron Charles» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «School Library Journal». www.slj.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «AUTHOR INTERVIEW: Erin Morgenstern – Part II». Writer Unboxed (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. JFINNEKE (2013 թ․ հունվարի 28). «Alex Awards 2012». Young Adult Library Services Association (YALSA) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. admin (2012 թ․ հունիսի 16). «2012 Locus Awards Winners». Locus Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Erin Morgenstern». Penguin Random House Speakers Bureau (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]