Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ
Étienne Bonnot de Condillac
Ծնվել էսեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][…] Գրենոբլ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 3, 1780(1780-08-03)[2][3][5] (65 տարեկան) Բոժանսի, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, հոգեբան, հանրագիտական, կաթոլիկ քահանա, գրող և աստվածաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)seat 31 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7]
ԱշակերտներPierre Laromiguière?, Antoine Destutt de Tracy? և Մեն դը Բիրան
 Étienne Bonnot de Condillac Վիքիպահեստում

Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ (ֆր.՝ Étienne Bonnot de Condillac, սեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][…], Գրենոբլ, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 3, 1780(1780-08-03)[2][3][5], Բոժանսի, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1768Գաբրիել Մաբլիի եղբայրը։ Մասնակցել է «Հանրագիտարանի» աշխատանքներին։ Ջոն Լոքի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը։ Ժխտել է Ռենե Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունակությունների զարգացումը բացարձակապես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգևոր ունակությունները (մտածողություն, կամք, երևակայություն և այլն) լոկ զգայության արդյունք են։ Կոնդիյակն ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնադիրներից է։ Քննադատել է ֆիզիոկրատներին։ Կոնդիյակի սենսուալիզմը և XVII դ. իդեալիստական մետաֆիզիկայի (Նիկոլյա Մալբրանշ, Գոդֆրիդ Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զարգացմանը։ Կոնդիյակի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերջին ու XIX դ. սկզբին։

XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կոնդիյակին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ուսմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կոնդիյակի ծայրահեղ սենսուալիզմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118521756 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. CONOR.Sl
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568