Էպիպոգիում անտերև
Էպիպոգիում անտերև | |
Էպիպոգիում անտերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
Տրիբա | Nervilieae |
Ենթատրիբա | Epipogiinae |
Ցեղ | Էպիպոգիում (Epipogium) |
Տեսակ | Էպիպոգիում անտերև (E. aphyllum) |
Միջազգային անվանում | |
Epipogium aphyllum |
Էպիպոգիում անտերև (լատին․՝ Epipogium aphyllum), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-20 սմ բարձրությամբ բազմամյա օբլիգատ միկոտրոֆ առանց քլորոֆիլի խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ է, մսալի, կորալանման բարակ ստոլոներով։ Ծաղկակիր ընձյուղները մերկ են և հաստ։ Ողկույզը սկզբում ներքև թեքված է, իսկ հետագայում՝ ուղիղ։ Ծաղիկները դեղնավուն են և հոտավետ։ Խթանը հաստ է, բութ, բաց-մանուշակագույն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Իջևանի (Դիլիջանի շրջակայք) և Լոռու (Ստեփանավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը տարածված է ամբողջ Եվրասիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ծովի մակարդակից 1300-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, ստվերոտ անտառներում և հումուսով հարուստ հողերի վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հոկտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված է CITES–ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում։
Պոպուլյացիաներից մեկ մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիպոգիում անտերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիպոգիում անտերև» հոդվածին։ |
|
|