Jump to content

Էնդրյու Ուայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Ուայեթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1917(1917-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրՉադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][1]
Մահացել էհունվարի 16, 2009(2009-01-16)[5][1][2][…] (91 տարեկան)
Մահվան վայրՉադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿոչումForeign member of the Russian Academy of Arts?
ԵրկերThat Gentleman? և Քրիստինայի աշխարհը
Մասնագիտություննկարիչ և գրող
ԱմուսինBetsy James Wyeth?[7]
Ծնողներհայր՝ Նյուել Կոնվերս, մայր՝ Caroline Brenneman Brockius?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներՋեյմի Ուայեթ[9]
Կայքandrewwyeth.com
 Andrew Wyeth Վիքիպահեստում

Էնդրյու Նյուել Ուայեթ (անգլ.՝ Andrew Newell Wyeth, հուլիսի 12, 1917(1917-07-12)[1][2][3][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][1] - հունվարի 16, 2009(2009-01-16)[5][1][2][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի ռեալիստ նկարիչ, XX դարի ամերիկյան կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է։ Նա որդին է նշանավոր նկարիչ-պատկերազարդող Նյուել Կոնվերս Ուայեթ, գյուտարար Նեթենիել Ուայեթի և նկարչուհի Հենրիտա Ուայեթ Հուրդի եղբայրն է և նկարիչ Ջեյմի Ուայեթի հայրն է։ Ուայեթի աշխատանքների հիմնական թեման գավառական առօրյան է և ամերիկյան բնությունը։ Նրա նկարներում գերիշխում են հայրենի քաղաք Չեդդս Ֆորդի և Մեն նահանգի Կուշինգ քաղաքի միջավայրի պատկերները, որտեղ նկարիչը ապրում էր ամառային ամիսներին։ Ստեղծագործելիս Ուայեթը օգտագործել է տեմպերա ներկանյութ և ջրաներկ, բացառությամբ վաղ շրջանի փորձերի, երբ նկարում էր յուղաներկերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ուայեթը Նյուել Կոնվերսի և Քարոլին Բոկյուս Ուայեթի ընտանիքի փոքր տղան էր։ Վատառողջ լինելու պատճառով կրթվել է տանը։ Նկարել սկսել է վաղ հասակից, գեղանկարչական արվեստի նրբությունները սովորել է հորից։ Նրա հայրը նրա միակ ուսուցիչն է եղել։ Արվեստի պատմությունը նա յուրացրել է ինքնուրույն։ Էնդրյու Ուայեթի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Նյու Յորքում 1937 թվականին, երբ նա 20 տարեկան էր։ Ներկայացված նկարները վաճառվել են բավականին արագ։ Իր կարիերայի սկզբում Ուայեթը հոր նման զբաղվում էր նաև գրքերի պատկերազարդմամբ, բայց շուտով դադարեցրել է դա։ 1940 թ. Է. Ուայեթը ամուսնացել է Բետսի Ուայեթի հետ, և 1943 թ.նրանց ընտանիքում ծնվել է առաջնեկը՝ Նիկոլասը, իսկ երեք տարի հետո՝ երկրորդ երեխան՝ Ջեյմին։ 1945 թ. Է. Ուայեթը կորցրել է հորը, ով դարձել էր ավտովթարի զոհ։ Մոտավորապես նույն ժամանակ վերջանականապես ձևավորվել է Է. Ուայեթի ռեալիստական ոճը։ Է. Ուայեթը իր ամենահայտնի գործը՝ «Քրիստինայի աշխարհը», նկարել է Մեն նահանգի Կուշինգ քաղաքի՝ Օլսենների ընտանիքին պատկանող ագարակում (1948 թ.)։ Նկարում պատկերված է Քրիստինա Օլսոնը։ Հետագայում Ուայեթը ժամանակ առ ժամանակ ապրել է Փենսիլվանիա և Մեն նահանգներում՝ գործնականում չլքելով ԱՄՆ-ի արևելյան ափերը։ Նկարչի ոճը հիմնականում չի փոխվել, թեև ժամանակի ընթացքում Է. Ուայեթի նկարները դարձել են ավելի խորհրդապաշտական՝ հակվելով մոգական ռեալիզմին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Meryman, R.: Andrew Wyeth: A Secret Life, HarperCollins 1996. ISBN 0-06-017113-8.
  • Wyeth, A.: Andrew Wyeth: Autobiography, Bulfinch Press 1995. ISBN 0-8212-2217-1.
  • Матусовская Е. М. Эндрью Уайес и традиции американской живописи // Советское искусствознание ՝74. М.

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ուայեթ» հոդվածին։