Էյնհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյնհարդ
Ծնվել է770
ԾննդավայրՖուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Վախճանվել էմարտի 18, 840 կամ 840[1]
Վախճանի վայրԶելիգենշտադտ, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան, քրիստոնյա քահանա, գրող և կենսագիր
Լեզուլատիներեն
ԿրթությունFulda monastery?
Ուշագրավ աշխատանքներԿառլոս Մեծի կյանքը
 Einhard Վիքիպահեստում

Էյնհարդ (լատին․՝ Einhardus aut Eginhardus, գերմ.՝ Einhard auch Eginhard. 770, Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - մարտի 18, 840 կամ 840[1], Զելիգենշտադտ, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա)՝ ֆրանկ պատմիչ, գիտնական և պալատական։ Էյնհարդը Կառլոս Մեծի և նրա որդի Լյուդովիկոս Բարեպաշտի նվիրված ծառան էր և սպասավորը։ Նրա հիմնական և կարևորագույն գործը համարվում է «Կառլոս Մեծի կյանքը» պատմական երկը, որը համարվում է վաղ միջնադարի ամենաարժեքավոր երկերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյնհարդը ֆրանկական թագավորության արևելյան գերմանալեզու հատվածից էր։ Լինելով փոքրամարմին Էյնհարդը չէր կարող ձի հեծնել և կամ թուր գործածել այդ պատճառով էլ նա իրեն նվիրում է գիտության ուսումնասիրմանը, հատկապես խորամուտ է լինում լատիներենի իմացությանը։ Չնայած այն փաստին, որ՝ 791 կամ 792 թվականից սկսած նա աշխատանքի է անցնում Կառլոս Մեծի արքունիքում, և նրան է վստահվում մի շարք շինությունների կառուցման գործը նա այդպես էլ բարձր պաշտոնի չի կարողանում հասնել Կառլոս Մեծի գահակալման շրջանում։ Ի հակադրություն սրան Կառլոս Մեծի մահվանից հետո 814 թվականին նրա որդին Լյուդովիկոս Բարեպաշտը Էյնհարդին նշանակում է որպես իր անձնական քարտուղարը, որն էլ իր հերթին այս պաշտոնում աշխատում է մինչև 830 թվականը, երբ Լյուդովիկոսի և իր որդիների միջև պառակտումներ էին ծագում։

Նա մահացել է 840 թվականին Էլիգենշտադում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյնհարդ» հոդվածին։