Ստեղծել է երաժշտական-ռիթմական դաստիարակության համակարգ, դասավանդել Ժնևի կոնսերվատորիայում (1892-1910 թթ.), Հելլերաուի դպրոցում (1911-1914 թթ.), Ժնևի՝ իր հիմնած ինստիտուտում (1915 թ.-ից)։ Նմանատիպ դպրոցներ և ինստիտուտներ են հիմնադրվել Ստոկհոլմում, Փարիզում, Վիեննայում, 1924 թ.-ին՝ Մոսկվայում և Պետրոգրադում, 1924 թ.-ին՝ Թիֆլիսում (ռիթմի և պլաստիկայի ինստիտուտը, ղեկավար՝ Ս. Լիսիցյան)։ Գրել է 7 օպերա[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 271)։