Էմիլ Աշար
Էմիլ Աշար ֆր.՝ Emile Charles Achard | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1860[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 8, 1944[1][3] (84 տարեկան) կամ օգոստոսի 7, 1944 (84 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, համալսարանի դասախոս, ախտաբան և գիտնական |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պաշտոն | մշտական քարտուղար և նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Comité des travaux historiques et scientifiques, Société anatomique de Paris?, Society of Biology?, French Society for History of Medicine?, Société Internationale d’Urologie? և Société médicale des hôpitaux de Paris? |
Պարգևներ |
Էմիլ Շարլ Աշար (ֆր.՝ Emile Charles Achard, հուլիսի 24, 1860[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4] - օգոստոսի 8, 1944[1][3] կամ օգոստոսի 7, 1944, Վերսալ), ֆրանսիացի բժիշկ և թերապևտ, բժշկության դոկտոր, պրոֆեսոր, հայտնի է մի քանի կլինիկական սինդրոմների նկարագրությամբ, ինչպես նաև՝ պարատիֆների առաջին կլինիկական նկարագրությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Փարիզում, բժշկության դոկտոր է դարձել 1887 թվականին։ 1893 թվականին ստացել է հոսպիտալային բժշկի որակավորում, իսկ 1895 թվականինին՝ լիակատար բժշկի։ 1908 թվականին դարձել է պետական կրթության աշխատակից (ֆր.՝ Officier à l'Instruction publique)։ Հետագայում նշանակվել է ընդհանուր պաթոլոգիայի և թերապիայի պրոֆեսոր, 1910 թվականից աշխատել է որպես Փարիզի համալսարանի ներքին բժշկության պրոֆեսոր՝ Բիժոնի հիվանդանոցում։ Նաև աշխատել է Կոչինի հիվանդանոցում։ 1911 թվականին ընտրվել է Ֆրանսիայի բժշկական ակադեմիայում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին Ռաուլ Բենսաուդի հետ միասին նկարագրել է պարատիֆները և առանձնացրել հարուցիչը, որն այսօր դասակարգվում է որպես «Salmonella paratyphi B»: Կլինիկական պրակտիկայում ստեղծել և ներդրել է «պարատիֆոզային տենդ» և «պարատիֆ» տերմինները, ներկայացրել է երիկամների ֆունկցիայի առաջին անալիզներից մեկը, ինչը հիմնվել է մեզի ներքին շրջանառության մեջ գունանյութերի հայտնման ժամանակ (Աշարի թեստ)։
Նրա բազմաթիվ գիտական գրական թեմաներից են եղել լեթարգիական էնցեֆալիտ Էկոնոմոյի և քրոնիկ նեֆրիտի ուսումնասիրությունը (Բրայթի հիվանդություններ)։ Կլինիկական սինդրոմներն անվանվել են նրա անունով՝ Աշարի համախտանիշ և Աշար-Թիերի համախտանիշ։
Ջորջ Մորիս Վերժիի և Ժոզեֆ Կաստանիեի հետ գրել է «Ստամոքս-աղիքային հիվանդությունների ուղեցույց» (Փարիզ, 1907 թվական)։
Աշարը կյանքի ընթացքում եղել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ, գլխավոր քարտուղար, Փարիզի բժշկության և նյարդաբանների միության նախագահ, կենսաբանության և անատոմիական միության փոխնախագահ, Լավալ քաղաքի Քվեբեկ և Աթենք քաղաքներում գործող Լավալի համալսարանների պատվավոր ադոկտոր, Էդինբուրգի թագավորական բժշկական համալսարանի պատվավոր անդամ, Հռոմի թագավորական բժշկության ակադեմիայի և Ռիո դե Ժանեյրոյի բժշկության ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Իրանի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ և մի շարք այլ գիտական ընկերությունների անդամ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշան (1920)
- Լեհաստանի Վերածննդի կոմանդորի շքանշանի (1921)
- Փառքի շքանշան (Թունիս), կոմանդորի աստիճան (1923)
- Իտալիայի Թագի կոմանդորի շքանշան (1924)
- Ծագող Արևի շքանշան (1926)
- Վիշապի Աննամի կայսերական շքանշան (Վիետնամ, 1926)
- Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշան (1931)
Ընտրված աշխատանքններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Traité des kystes congénitaux, Paris, Asselin et Houzeau, 1886.
- De l’Apoplexie hystérique, Paris, Asselin et Houzeau, 1887.
- Exposé des travaux de Mr le Dr Ch. Ашар, [Concours pour l’agrégation, section de pathologie interne et médecine légale], Paris, G. Steinheil, 1892.
- Exposé des travaux de Ch. Ашар, Paris, Rueff et Cie, 1895.
- Notice sur les titres et travaux скьентификес, Paris, Masson et Cie, 1904.
- Notice sur les titres et travaux скьентификес, février 1910, Paris, Masson et Cie, 1910.
- Manuel des maladies du foie et des воис де bilaires, Paris, Masson, 1910
- L’encéphalite léthargique. Paris, Baillière, 1921.
- Examen fonctionnel du poumon, Paris, Masson et cie, 1922.
- Autour du monde: impressions d’un médecin. Paris: Masson, 1927.
- L’oedème brightique. Paris, G. Doin et cie, 1929.
- Les maladies typhoïdes; исследований cliniques, pathologiques & thérapeutiques. Paris, Masson, 1929.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Académie nationale de médecine (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1055367497 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Emile Charles Achard» (անգլերեն). Whonamedit?. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- Bénard H. Nécrologie. Charles Achard (1860—1944) // Paris médical. — 1944. — № 128. — P. 125—127.(ֆր.)
- Cabanel P.[fr] Charles Émile Achard(ֆր.) // Dictionnaire biographique des protestants français de 1787 à nos jours / Patrick Cabanel et André Encrevé (dir.). — Paris: Les Éditions de Paris Max Chaleil, 2015. — T. 1 : A-C. — P. 8-9 ISBN 978-2846211901
- «Achard Emile Charles» (ֆրանսերեն). CTHS-La France savante. 2006 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- «Charles Achard» (ֆրանսերեն). Académie royale de Médecine de Belgique. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Աշար» հոդվածին։ |
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 8 մահեր
- 1944 մահեր
- Օգոստոսի 7 մահեր
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի պրոֆեսորներ