Jump to content

Էմանուել Պիվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Պիվազյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1920(1920-12-08)
Նոր Բայազետ
Մահացել էմարտի 27, 1995(1995-03-27) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունհայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր
Հաստատություն(ներ)Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան և Պատմաբանասիրական հանդես[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1941)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990)

Էմանուել Պիվազյան (դեկտեմբերի 8, 1920(1920-12-08), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ - մարտի 27, 1995(1995-03-27), Երևան, Հայաստան), հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուել Արզումանի Պիվազյանը ծնվել է 1920 թվականին Նոր Բայազետում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ունկնդրել համալսարանում դասախոսող հայագիտության հեղինակություններին։ Ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչությամբ պարապել, ապա՝ 1947 թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ հայոց հին և միջնադարյան գրականության մեջ մասնագիտանալու։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «Վահագնի, Արտավազդի, Տորքի առասպելները և նրանց գրական մշակումները»։ Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել Մխիթար Գոշի գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարևոր մասը՝ առակները։ Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը։ Նա միմյանց հետ համեմատել Է ութ ձեռագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283 թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլ ընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951)։ Իսկ հետագայում, 1987 թվականին հրատարակվել է «Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» բանասիրական քննություն» գիրքը։

Այդ գրքին հաջորդեցին տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ Հովհաննես Թլկուրանցու աշխատասիրողը դարձյալ Էմանուել Պիվազյանն է (Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը։

Էմանուել Պիվազյանը կատարել է նաև խմբագրական աշխատանքներ։ Նրա և Հ. Անասյանի խմբագրությամբ են լույս տեսել Վ. Հակոբյանի կազմած «Կանոնագիրք հայոց» երկու ծավալուն հատորները, նա էր համալսարանի հայագիտական կենտրոնի հրատարակությունների նախաձեռնողներից մեկն ու խմբագիրը, Արամ Ղանալանյանի «Հայ գրականությունը և բանահյուսությունը» գրքի խմբագրող-ծանոթագրողը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Ս. Նալբանդյան, Պ. Մ. Մուրադյան «Էմանուել Արզումանի Պիվազյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1995, էջ 269-270
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Պիվազյան» հոդվածին։