Էմանուել Պիվազյան
Էմանուել Պիվազյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1920 կամ 1920[1] Նոր Բայազետ |
| Մահացել է | մարտի 27, 1995 կամ 1995[1] Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր |
| Հաստատություն(ներ) | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան և Պատմաբանասիրական հանդես[2] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1941) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990) |
Էմանուել Պիվազյան (դեկտեմբերի 8, 1920 կամ 1920[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ - մարտի 27, 1995 կամ 1995[1], Երևան, Հայաստան), հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմանուել Արզումանի Պիվազյանը ծնվել է 1920 թվականին Նոր Բայազետում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ունկնդրել համալսարանում դասախոսող հայագիտության հեղինակություններին։ Ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչությամբ պարապել, ապա՝ 1947 թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ հայոց հին և միջնադարյան գրականության մեջ մասնագիտանալու։
Գիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «Վահագնի, Արտավազդի, Տորքի առասպելները և նրանց գրական մշակումները»։ Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել Մխիթար Գոշի գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարևոր մասը՝ առակները։ Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը։ Նա միմյանց հետ համեմատել Է ութ ձեռագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283 թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլ ընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951)։ Իսկ հետագայում, 1987 թվականին հրատարակվել է «Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» բանասիրական քննություն» գիրքը։
Այդ գրքին հաջորդեցին տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ Հովհաննես Թլկուրանցու աշխատասիրողը դարձյալ Էմանուել Պիվազյանն է (Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը։
Էմանուել Պիվազյանը կատարել է նաև խմբագրական աշխատանքներ։ Նրա և Հ. Անասյանի խմբագրությամբ են լույս տեսել Վ. Հակոբյանի կազմած «Կանոնագիրք հայոց» երկու ծավալուն հատորները, նա էր համալսարանի հայագիտական կենտրոնի հրատարակությունների նախաձեռնողներից մեկն ու խմբագիրը, Արամ Ղանալանյանի «Հայ գրականությունը և բանահյուսությունը» գրքի խմբագրող-ծանոթագրողը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1068797452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://hpj.asj-oa.am/5389/
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Ս. Նալբանդյան, Պ. Մ. Մուրադյան «Էմանուել Արզումանի Պիվազյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1995, էջ 269-270
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Պիվազյան» հոդվածին։ |
| ||||||||
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 1995 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- 1920 մահեր
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայագետներ