Jump to content

Էլիոթ Սամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիոթ Սամներ
Նաև հայտնի է որպեսCoco Summer և Vaal[1]
Ծնվել էհուլիսի 30, 1990(1990-07-30)[2] (34 տարեկան)
Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերնոր ալիք
Մասնագիտություներգիչ, դերասան, կիթառահար, կինոդերասան և երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլIsland Records
ԿրթությունԲրայանսթոն դպրոց և Fine Arts College?
ԱնդամակցությունI Blame Coco?
 Eliot Sumner Վիքիպահեստում

Էլիոթ Պաոլինա Սամներ (անգլ.՝ Eliot Paulina Sumner, հուլիսի 30, 1990(1990-07-30)[2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]), անգլիացի երաժիշտ, կիթառահար և պրոդյուսեր։ Նրա դեբյուտային ալբոմը՝ The Constant-ը (2010) թողարկվել է «I Blame Coco» բենդի անվան տակ, իսկ նրա սոլո աշխատանքները թողարկվել են իր անվան ներքո։

Նա երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։

Սամները սկսել է երգեր գրել 15 տարեկանում[3]։ 17 տարեկանում նա արդեն պայմանագիր էր կնքել «Island Records» ընկերության հետ[4][5] :

Սամներն իր դեբյուտային «The Constant (2010)» ալբոմի վրա աշխատել է վեց ամիս պրոդյուսեր Քլաս Ահլունդի հետ։ Էմլին Մայիարդի և Ալ Շաքսի հետ համատեղ նրանք հանդես էին գալիս «I Blame Coco» խմբի ներքո։ Ալբոմն ներառում էր փոփի էլեմետներ, էլեկտրոնային և փանկ ելևէջներ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Caesar»-ը, ձայնագրվել է շվեդ փոփ երգիչ Ռոբինի հետ համատեղ։ Հաջորդ սինգլը՝ «Self Machine»-ը թողարկվել է 2010 թվականի հուլիսին[6][7]։

Ըստ Սամների մենեջեր Քրիստիան Ուոլբերգի՝ Ահլունդը մեծ ցանկություն ուներ աշխատելու Սամների հետ, քանի որ նրա մեջ տեսնում էր «փանկ ռոքերի»[8]։

Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Սամները հայտարարեց իր սոլո կարերայի սկիզբի մասին։ Ավելի ուշ այդ թվականին նա թողարկեց իր մինի ալբոմը, իսկ 2016 թվականին նա թողարկեց իր ամբողջական ալբոմը։

Սամները մասնակցություն է ունեցել տարբեր սինգլերի ձայնագրման գործընթացներում, ինչպես նաև կատարել է մի քանի քավր կատարումներ, ձայնագրել է սաունդթրեքեր տարբեր ֆիլմերի համար[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթ Սամները ամերիկացի երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի աղջիկն է[10]։ Նա ծնվել է Իտալիայի Պիզա քաղաքում, երիտասարդ տարիներն անցկացրել է Անգլիայի Վիլշիր քաղաքում և սովորել է տեղի դպրոցում, իսկ ուսումը շարունակել է Լոնդոնի արվեստի քոլեջում[11]։

Նա ունի երկու եղբայր և մեկ քույր, նաև մեկ խորթ եղբայր և քույր։ Նրան ընտանիքում անվանել են «Կոկո» կեղծանվամբ։ Առաջին անգամ նա կիթառ նվեր է ստացել 4 տարեկանում, իսկ իր առաջին երգը գրել է 13 տարեկանում, առաջին ձայնագրությունը կատարել է 4 տարի անց։ Ձայնագրությունների և իր խմբի հետ կատարած շրջագայություններից հետո նա սկսել է ապրել միայնակ Անգլիայում, որտեղ սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես դիջեյ տարբեր ակումբներում[12]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Ալբոմի նկարագրություն Peak chart positions
Բրիտանական ալբոմների հիթ-շքերթ Ավստրալիական ալբոմնեի հիթ-շքերթ
[13]
Բել

[14]
Բել

[15]
Ֆրա
[16]
Գերմ Լեհ
[17]
Շվեդ
[18]
The Constant
(որպես՝ I Blame Coco)
86 58 82 88 41 31 36 72
Information
  • Թողարկված՝ 22 հունվար 2016
  • Լեյբլ՝ Island
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
99

Սոլո կատարող

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ ՀԻթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ Ալբոմ
Անգլիա Բել
[14]
Բել
[15]
Գերմ
"Caesar" 2010 The Constant
"Selfmachine" 64 53 93 56
"Quicker" 91
"In Spirit Golden"
"Turn Your Back on Love" 2011
"Information" 2014 Information
"I Followed You Home"
"Dead Arms & Dead Legs" 2015
"After Dark"
"Firewood"
"Species"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #142807192 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «About». I Blame Coco. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. McCormick, Neil (2010 թ․ փետրվարի 1). «Coco Sumner: 'Forget my dad! Hear my band'». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  5. Machell, Ben (2010 թ․ հունվարի 30). «Coco Sumner on Sting, shyness and singing». Times Online. Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  6. Phares, Heather. «Eliot Sumner». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Forthcoming UK Singles». www.radio1.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  8. «Interview With Christian Wåhlberg». HitQuarters. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  9. «Sub Focus Ft. Coco 'Splash' (Official video) - Drum & Bass Arena :: Established 1996». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Coco Sumner: My dad Sting talked me into having life-saving brain scan». Now Magazine. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Coco Sumner – Every little thing Sting's daughter does is magic». The Independent. 2010 թ․ ապրիլի 30. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  12. Goodman, Lizzy (2016 թ․ հունիսի 15). «How Sting's Daughter Sabotaged Her Music Career». New York magazine/The Cut (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  13. «Discographie Eliot Sumner». Austriancharts.at. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  14. 14,0 14,1 «Discografie Eliot Sumner». Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  15. 15,0 15,1 «Discografie Eliot Sumner». Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  16. «Discographie Eliot Sumner». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  17. Peak position for The Constant:
    «OLiS - Official Retail Sales Chart :: sales for the period 02.11.2010 - 07.11.2010». OLiS. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  18. «Discography Eliot Sumner». Swisscharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոթ Սամներ» հոդվածին։