Էլիոթ Սամներ
Էլիոթ Սամներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1990[1] (32 տարեկան) Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | նոր ալիք |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կիթառահար, կինոդերասան և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | Բրայանսթոն դպրոց և Fine Arts College? |
Կայք | eliotsumner.com |
![]() |
Էլիոթ Պաոլինա Սամներ (անգլ.՝ Eliot Paulina Sumner, հուլիսի 30, 1990[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1]), անգլիացի երաժիշտ, կիթառահար և պրոդյուսեր։ Նրա դեբյուտային ալբոմը՝ The Constant-ը (2010) թողարկվել է «I Blame Coco» բենդի անվան տակ, իսկ նրա սոլո աշխատանքները թողարկվել են իր անվան ներքո։
Նա երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
I Blame Coco[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամները սկսել է երգեր գրել 15 տարեկանում[2]։ 17 տարեկանում նա արդեն պայմանագիր էր կնքել «Island Records» ընկերության հետ[3][4] :
Սամներն իր դեբյուտային «The Constant (2010)» ալբոմի վրա աշխատել է վեց ամիս պրոդյուսեր Քլաս Ահլունդի հետ։ Էմլին Մայիարդի և Ալ Շաքսի հետ համատեղ նրանք հանդես էին գալիս «I Blame Coco» խմբի ներքո։ Ալբոմն ներառում էր փոփի էլեմետներ, էլեկտրոնային և փանկ ելևէջներ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Caesar»-ը, ձայնագրվել է շվեդ փոփ երգիչ Ռոբինի հետ համատեղ։ Հաջորդ սինգլը՝ «Self Machine»-ը թողարկվել է 2010 թվականի հուլիսին[5][6]։
Ըստ Սամների մենեջեր Քրիստիան Ուոլբերգի՝ Ահլունդը մեծ ցանկություն ուներ աշխատելու Սամների հետ, քանի որ նրա մեջ տեսնում էր «փանկ ռոքերի»[7]։
Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Սամները հայտարարեց իր սոլո կարերայի սկիզբի մասին։ Ավելի ուշ այդ թվականին նա թողարկեց իր մինի ալբոմը, իսկ 2016 թվականին նա թողարկեց իր ամբողջական ալբոմը։
Սամները մասնակցություն է ունեցել տարբեր սինգլերի ձայնագրման գործընթացներում, ինչպես նաև կատարել է մի քանի քավր կատարումներ, ձայնագրել է սաունդթրեքեր տարբեր ֆիլմերի համար[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիոթ Սամները ամերիկացի երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի աղջիկն է[9]։ Նա ծնվել է Իտալիայի Պիզա քաղաքում, երիտասարդ տարիներն անցկացրել է Անգլիայի Վիլշիր քաղաքում և սովորել է տեղի դպրոցում, իսկ ուսումը շարունակել է Լոնդոնի արվեստի քոլեջում[10]։
Նա ունի երկու եղբայր և մեկ քույր, նաև մեկ խորթ եղբայր և քույր։ Նրան ընտանիքում անվանել են «Կոկո» կեղծանվամբ։ Առաջին անգամ նա կիթառ նվեր է ստացել 4 տարեկանում, իսկ իր առաջին երգը գրել է 13 տարեկանում, առաջին ձայնագրությունը կատարել է 4 տարի անց։ Ձայնագրությունների և իր խմբի հետ կատարած շրջագայություններից հետո նա սկսել է ապրել միայնակ Անգլիայում, որտեղ սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես դիջեյ տարբեր ակումբներում[11]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Ալբոմի նկարագրություն | Peak chart positions | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բրիտանական ալբոմների հիթ-շքերթ | Ավստրալիական ալբոմնեի հիթ-շքերթ [12] |
Բել [13] |
Բել [14] |
Ֆրա [15] |
Գերմ | Լեհ [16] |
Շվեդ [17] | |||
The Constant (որպես՝ I Blame Coco) |
|
86 | 58 | 82 | 88 | 41 | 31 | 36 | 72 | |
Information |
|
— | — | — | — | — | 99 | — | — |
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլո կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | ՀԻթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
Անգլիա | Բել [13] |
Բել [14] |
Գերմ | |||
"Caesar" | 2010 | — | — | — | — | The Constant |
"Selfmachine" | 64 | 53 | 93 | 56 | ||
"Quicker" | — | 91 | — | — | ||
"In Spirit Golden" | — | — | — | — | ||
"Turn Your Back on Love" | 2011 | — | — | — | — | |
"Information" | 2014 | — | — | — | — | Information |
"I Followed You Home" | — | — | — | — | ||
"Dead Arms & Dead Legs" | 2015 | — | — | — | — | |
"After Dark" | — | — | — | — | ||
"Firewood" | — | — | — | — | ||
"Species" | — | — | — | — |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142807192 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «About»։ I Blame Coco։ Արխիվացված է օրիգինալից մարտի 25, 2010-ին։ Վերցված է մարտի 31, 2010
- ↑ McCormick Neil (փետրվարի 1, 2010)։ «Coco Sumner: 'Forget my dad! Hear my band'»։ The Daily Telegraph։ Վերցված է մարտի 31, 2010
- ↑ Machell Ben (հունվարի 30, 2010)։ «Coco Sumner on Sting, shyness and singing»։ Times Online։ Վերցված է մարտի 31, 2010
- ↑ Phares Heather։ «Eliot Sumner»։ AllMusic։ Վերցված է հոկտեմբերի 26, 2016
- ↑ «Forthcoming UK Singles»։ www.radio1.gr։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 29, 2012-ին։ Վերցված է 2016-05-18
- ↑ «Interview With Christian Wåhlberg»։ HitQuarters։ մայիսի 2, 2011։ Վերցված է մայիսի 24, 2011
- ↑ «Sub Focus Ft. Coco 'Splash' (Official video) - Drum & Bass Arena :: Established 1996»։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 28, 2010-ին։ Վերցված է փետրվարի 11, 2016
- ↑ «Coco Sumner: My dad Sting talked me into having life-saving brain scan»։ Now Magazine։ Վերցված է դեկտեմբերի 31, 2011
- ↑ «Coco Sumner – Every little thing Sting's daughter does is magic»։ The Independent։ ապրիլի 30, 2010։ Վերցված է ապրիլի 1, 2012
- ↑ Goodman Lizzy (հունիսի 15, 2016)։ «How Sting's Daughter Sabotaged Her Music Career»։ New York magazine/The Cut (անգլերեն)։ Վերցված է հունվարի 26, 2017
- ↑ «Discographie Eliot Sumner»։ Austriancharts.at. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից մարտի 26, 2015-ին։ Վերցված է փետրվարի 18, 2015
- ↑ 13,0 13,1 «Discografie Eliot Sumner»։ Ultratop.be. Hung Medien։ Վերցված է փետրվարի 18, 2015
- ↑ 14,0 14,1 «Discografie Eliot Sumner»։ Ultratop.be. Hung Medien։ Վերցված է փետրվարի 18, 2015
- ↑ «Discographie Eliot Sumner»։ Lescharts.com. Hung Medien։ Վերցված է փետրվարի 18, 2015
- ↑ Peak position for The Constant:
«OLiS - Official Retail Sales Chart :: sales for the period 02.11.2010 - 07.11.2010»։ OLiS։ Վերցված է փետրվարի 18, 2015 - ↑ «Discography Eliot Sumner»։ Swisscharts.com. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2015-ին։ Վերցված է փետրվարի 18, 2015
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլիոթ Սամներ կատեգորիայում։ |