Էլինա Դունի
Էլինա Դունի | |
---|---|
Բնօրինակ անուն | Elina Duni |
Ծնվել է | մարտի 10, 1981 (43 տարեկան) Տիրանա, Ալբանիա[1] |
Երկիր | Ալբանիա Շվեյցարիա |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | ջազ երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | ECM Records |
Կրթություն | Bern Academy of Arts? և Ժնևի կոնսերվատորիա |
Կայք | elinaduni.com |
Elina Duni Վիքիպահեստում |
Էլինա Դունի (1981, մարտի 10, 1981, Տիրանա, Ալբանիա[1]), շվեյցարացի-ալբանացի ջազային երաժիշտ։ Դասական երաժշտական և ջազային կրթություն ստացել է Շվեյցարիայում, 2004 թվականից զբաղվել է ալբանական ժողովրդական երաժշտությամբ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլինա Դունին ծնվել է 1981 թվականին, Տիրանայում, արվեստագետների ընտանիքում։ Մայրը և պապը գրողներ են, հայրը՝ Սպինո Դունին, դերասան, ռեժիսոր։ Որպես երգիչ բեմական առաջին քայլերը կատարել է հինգ տարեկանում, այնուհետև հաճախել է ջութակի դասերի։ 1986-1991 թթ. մասնակցել է Ալբանիայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության մի շարք փառատոների։ 1992 թվականին, ռեժիմի անկումից հետո, մոր հետ տեղափոխվել է Լյուցերն, ապա՝ Ժնև։ Սովորել է Saussure քոլեջում, զուգահեռ հաճախել Ժնևի կոնսերվատորիա։ 2000 թվականին կոնսերվատորիան ավարտելուց հետո մասնակցել է մի շարք կինո նախագծերի, թատերական, ջազային միջոցառումների Ալբանիայում և Շվեյցարիայում։
2004-2008 թթ. սովորել է Բեռնի արվեստի համալսարանի ջազի բաժնում։ Ստեղծել է «Էլինա Դունի քառյակը» Քոլին Վալոնի (դաշնամուր), Պատրիս Մորետի (բաս) և Նորբերտ Ֆամատերի (հարվածային գործիքներ) հետ։ Քառյակը կատարել է վերադարձ դեպի երաժշտական ակունքներ՝ համադրելով ալբանական ավանդական ռեփերտուարները և ջազը։ Էլինա Դունիի երգերը երգում են բուլղարերեն, ռումիներեն, թուրքերեն, հունարեն, ալբաներեն, անգլերեն և այլ լեզուներով։
2008 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը, "Baresha", որին հաջորդել է եվրոպական ջազային փառատոների շրջագայություն (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա և Բալկաններ)։ 2010 թվականի փետրվարին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Lume»՝ նույնպես «Meta Records» ձայնագրման ստուդիայում։ Դա գովասանքի խոսքեր է առաջ բերում գերմանական, շվեյցարական, ավստրիական և ֆրանսիական մամուլներում։ Երրորդ ալբոմը՝ «Matanë Malit» թողարկվել է 2012 թվականին՝ «ECM Records» ձայնագրման ստուդիայում։ Այն իրենից ներկայացնում է ձոն Ալբանիային, ալբանական ազգային հին երգերը ջազ ժանրի գեղեցիկ ռեմիքսում։
Էլինա Դունին բնակվում է Բեռնում։
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - Baresha
- 2010 - Lume, Lume
- 2012 - Matanë Malit[3]
- 2014 - Muza e zezë
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Baresha (2008) | Lume Lume (2010) | Matane malitol (2012) | Muza e zeze (2014) |
---|---|---|---|
Lule | Riverman | Ka një mot | |
Yiati the M'agapas | Kenga e Qamiles | Kjani Trima | |
Kiparissin | Ki Zandana me kamerav | Kur të kujtosh | |
Ces Petits Riens | Lume Lume | Vajzë e valëve | |
Solitary Moon | Do marr çiften | Une ty moj | |
Osso Varun | Health më del n'sokak | Erë pranverore | |
Loch Ness | Ha bu other sevdaluk | Celo Mezani | |
La Javanaise | Dhen Mboro Manoula | Ra Kambana | |
Baresha | Nënockë | Çobankat | |
ZEMER | Hapi Syte e indices | Kristal | |
Edna Na Maika | S'paske pas një Pike mëshire | U RRIT vasha | |
Spice Iceland | Kaval Sviri | Mine Peza | |
Avec Le Temps |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 Lakuriq ալբոմի համար Retrovizorja խմբի հետ Տիրանայի ժյուրիի հատուկ մրցանակ
- 2007 Friedl Wald մրցանակակիր
- 2008 «Հարված սրտին 2008» Բեռնի երաժշտական հանձնաժողովի մրցանակ
- 2008 «Լավագույն ակնկալիք» Բեռնի գեղարվեստի համալսարանի կրթաթոշակ
- 2009 «Առաջնություն ջազ», (Encouragement prioritaire du jazz) 2010-2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1028551797 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Ջազը որպես մշակութային կամուրջ»
- ↑ Էլինա Դունի. Սեր, կիրք և ալբանական ժողովրդական երգեր:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Դունի» հոդվածին։ |
|