Էժեն Ստոֆել
Էժեն Ստոֆել | |
---|---|
ֆր.՝ Eugène Stoffel | |
մարտի 14, 1821[1] - ապրիլի 4, 1907[2][1] (86 տարեկան) | |
Ծննդավայր | Արբոն Շվեյցարիա կամ Փարիզ Ֆրանսիա |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Քաղաքացիություն | |
Կոչում | Գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Պրուս-Ֆրանսիական պատերազմ |
Պաշտոնաթող | 1872 |
Պարգևներ | Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր |
Էժեն Ստոֆել (ֆր.՝ Eugène Georges Henri Céleste Stoffel, մարտի 14, 1821[1], Արբոն - ապրիլի 4, 1907[2][1], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի ռազմական գործիչ, հնագետ, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էժեն Ստոֆելը ծնվել է շվեյցարական 4-րդ գնդի գնդապետ Ավգուտին Ստոֆելի ընտանիքում, զինվորական Քրիստոֆ Անտոն Յակոբ Ստոֆելի զարմիկն է։ Մինչև զինվորական կարիերան սկսելը սովորել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում։ Եղել է հեծելավաշտի առաջնորդ, Նապոլեոն III-ի սպաներից, այնուհետև՝ փոխգնդապետ, 1866 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է Բեռլինում Ֆրանսիայի ռազմական կցորդ։ Այս պաշտոնը զբաղեցնելու տարիներին գրել է Պրուսիայի մասին իր դիտարկումները։
1871 թվականի Փարիզի կոմունայի ժամանակ դարձել է գնդապետ, կազմակերպել է Ավրոն բարձրավանդակի պաշտպանությունը, որն անցել է անօգուտ։ 1872 թվականին պաշտոնաթող է եղել, ներգրավվել քաղաքականության մեջ և առանց որևէ հաջողության մասնակցել 1873 թվականի օրենսդրական ընտրություններին։
Ստեֆելը Նապոլեոն III քարոզարշավների ժամանակ հայտնի է եղել նաև իր կատարած պեղումներով, մասնավորապես Ջերգովի և Ալեզիի ճակատամարտերի վայրերում։ Եղել է պեղումները ղեկավարող խմբի տնօրեն[3]։
Շրջագայել է Իսպանիայում, ուսումնասիրել ճակատամարտերի վայրերը (Lleida, մ. թ. ա. 49 և Montilla մ. թ. ա. 46)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Étude sur l'emplacement d'Alésia, Paris, 1862.
- Rapports militaires écrits de Berlin 1866-1870, Paris, 1871.
- Histoire de Jules César, 1887.
- De la possibilité d'une future alliance franco-allemande, 1890.
- Guerre de César et d'Arioviste et premières opérations de César en l'an 702, 1891.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Granger, Catherine (2005). L'empereur et les arts: la liste civile de Napoléon III (en francés). Librairie Droz.
- Díaz-Abdreu García, Margarita; Mora, Gloria; Cortadella, Jordi (2009). Diccionario histórico de la arqueología en España: (siglos XV-XX). Marcial Pons Historia. ISBN 9788496467453.
- Ravel, Alain-Georges (2004). Stoffel, un homme lige de Napoléon III (en francés). Theles.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Էժեն Ստոֆելի մասին runeberg.org կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sébastien Laurent, Politiques de l'ombre. L'Etat et le renseignement en France, Fayard, 2009.
- Catherine Granger, L'empereur et les arts: la liste civile de Napoléon III, Librairie Droz, 2005, p. 355.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Ստոֆել» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Ապրիլի 4 մահեր
- 1907 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի հնագետներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գրողներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Շվեյցարացի պատմաբաններ