Էժեն Ստոֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Ստոֆել
ֆր.՝ Eugène Stoffel
մարտի 14, 1821(1821-03-14)[1] - ապրիլի 4, 1907(1907-04-04)[2][1] (86 տարեկան)
ԾննդավայրԱրբոն Շվեյցարիա Շվեյցարիա կամ Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Ֆրանսիա
ԿոչումԳնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Պրուս-Ֆրանսիական պատերազմ
Պաշտոնաթող1872
ՊարգևներՊատվավոր Լեգեոնի շքանշանակիր

Էժեն Ստոֆել (ֆր.՝ Eugène Georges Henri Céleste Stoffel, մարտի 14, 1821(1821-03-14)[1], Արբոն - ապրիլի 4, 1907(1907-04-04)[2][1], Փարիզ), ֆրանսիացի ռազմական գործիչ, հնագետ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էժեն Ստոֆելը ծնվել է շվեյցարական 4-րդ գնդի գնդապետ Ավգուտին Ստոֆելի ընտանիքում, զինվորական Քրիստոֆ Անտոն Յակոբ Ստոֆելի զարմիկն է։ Մինչև զինվորական կարիերան սկսելը սովորել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում։ Եղել է հեծելավաշտի առաջնորդ, Նապոլեոն III-ի սպաներից, այնուհետև՝ փոխգնդապետ, 1866 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է Բեռլինում Ֆրանսիայի ռազմական կցորդ։ Այս պաշտոնը զբաղեցնելու տարիներին գրել է Պրուսիայի մասին իր դիտարկումները։

1871 թվականի Փարիզի կոմունայի ժամանակ դարձել է գնդապետ, կազմակերպել է Ավրոն բարձրավանդակի պաշտպանությունը, որն անցել է անօգուտ։ 1872 թվականին պաշտոնաթող է եղել, ներգրավվել քաղաքականության մեջ և առանց որևէ հաջողության մասնակցել 1873 թվականի օրենսդրական ընտրություններին։

Ստեֆելը Նապոլեոն III քարոզարշավների ժամանակ հայտնի է եղել նաև իր կատարած պեղումներով, մասնավորապես Ջերգովի և Ալեզիի ճակատամարտերի վայրերում։ Եղել է պեղումները ղեկավարող խմբի տնօրեն[3]։

Շրջագայել է Իսպանիայում, ուսումնասիրել ճակատամարտերի վայրերը (Lleida, մ. թ. ա. 49 և Montilla մ. թ. ա. 46)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Étude sur l'emplacement d'Alésia, Paris, 1862.
  • Rapports militaires écrits de Berlin 1866-1870, Paris, 1871.
  • Histoire de Jules César, 1887.
  • De la possibilité d'une future alliance franco-allemande, 1890.
  • Guerre de César et d'Arioviste et premières opérations de César en l'an 702, 1891.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Granger, Catherine (2005). L'empereur et les arts: la liste civile de Napoléon III (en francés). Librairie Droz.
  • Díaz-Abdreu García, Margarita; Mora, Gloria; Cortadella, Jordi (2009). Diccionario histórico de la arqueología en España: (siglos XV-XX). Marcial Pons Historia. ISBN 9788496467453.
  • Ravel, Alain-Georges (2004). Stoffel, un homme lige de Napoléon III (en francés). Theles.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sébastien Laurent, Politiques de l'ombre. L'Etat et le renseignement en France, Fayard, 2009.
  • Catherine Granger, L'empereur et les arts: la liste civile de Napoléon III, Librairie Droz, 2005, p. 355.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Ստոֆել» հոդվածին։