Արբոն (գերմ.՝ Arbon), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Տորգաու կանտոնի Արբոնի շրջանի վարչական կենտրոնը։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալերով քաղաքում բնակվում էր 14.531 մարդ, որոնց 28.9%-ը օտարերկրացիներ էին[2]։
Ընկած է Կոնստանս լճի հարավային ափին՝ զբաղեցնելով շուրջ վեց քառակուսի կիլոմետր տարածք։ Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում՝ մեր օրերից շուրջ վեցուկես հազարամյակ առաջ։ Թերակղզում դեռևս պահպանված ամրոցի տարրերը ժամանակին մաս են կազմել հին հռոմեական ամրությունների, որոնց շուրջը միջին դարերում՝ տասներեքերորդ դարի առաջին կեսին սկսել է ձևավորվել ներկայիս քաղաքը[3]։
Բլայխեն՝ նախապատմական բնակավայրի ավերակներով հնավայրը, Գալլուս մատուռը, կաթոլիկ եկեղեցին, հին հռոմեական բերդն ու միջնադարյան ամրոցը և պատմության թանգարանը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Արբոն քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև մերձակա Կրատցերն գյուղակը ներառվել են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[4]։ Բլայխեում՝ լճափին գերանասյուների վրա կառուցված տներն ընդգրկված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։