Էդվարդ Դոյզի
Էդվարդ Դոյզի անգլ.՝ Edward Adelbert Doisy | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1893[1][2][3][…] Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1986[1][2][3][…] (92 տարեկան) Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Գերեզման | Oak Hill Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Սենթ Լուիսի համալսարան |
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Օտտո Ֆոլին |
Պարգևներ | |
Edward Adelbert Doisy Վիքիպահեստում |
Էդվարդ Ադելբերդ Դոյզի, (նոյեմբերի 13, 1893[1][2][3][…], Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 23, 1986[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[10]), ամերիկացի կենսաքիմիկ։ 1943 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Հենրիկ Դամի հետ վիտամին K-ն հայտնաբերելու համար։ K վիտամինն իր անունը ստացել է կոագուլյացիա բառից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոյզին ծնվել է Հյումում՝ Իլինոյսում, 1893 թվականի նոյեմբերի 13-ին։ Բակալավրի աստիճան ստացել է 1914 թվականին, մագիստրոսինը՝ 1916 թվականին Իլինոյսի համալսարանում՝ Ուրբանա Շամպեյնում։ 1920 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Հարվարդի համալսարանում[10]։
1919 թվականին ընդունվել է աշխատանքի Վաշինգտոնի համալսարանի (Սենտ Լուիսում) կենսաքիմիայի ֆակուլտետում և հենց այստեղ էլ ստացել դոցենտի աստիճան։ 1923 թվականին Էդվարդ Դոյզին որպես պրոֆեսոր և կենսաքիմիայի ամբիոնի նախագահ աշխատել է Սենտ Լուիսի համալսարանում։ Նա այդ ամբիոնի պրոֆեսորն ու վարիչն էր մինչև 1965 թվականին թոշակի անցնելը։ Հետագայում ամբիոնն անվանափոխվել է և այժմ կոչվում է Է.Ա. Դոյզիի անվան կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոն։
1940 թվականին որպես բժիշկ դասախոսել է Չիկագոյի համալսարանում[11]։
1930 թվականին Դոյզին մրցակցության մեջ է եղել Ադոլֆ Բուտենանդի հետ էստրոնի հայտնաբերման ժամանակ։ Նրանք միմյանցից անկախ հայտնաբերել են նյութը[10], բայց միայն Բուտենանդն է արժանացել Նոբելյան մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ www.pas.va
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1943 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
- ↑ Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 10,0 10,1 10,2 «Edward A. Doisy - Biographical». Nobel Foundation. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Our Nobel Laureates». University of Chicago Medical Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zetterström, Rolf (June 2006). «H. C. P. Dam (1895–1976) and E. A. Doisy (1893–1986): the discovery of antihaemorrhagic vitamin and its impact on neonatal health». Acta Paediatr. Norway. 95 (6): 642–4. doi:10.1080/08035250600719739. ISSN 0803-5253. PMID 16754542.
- Fitch, C D (May 1988). «In memoriam: Edward A. Doisy, Ph. D». J. Clin. Endocrinol. Metab. UNITED STATES. 66 (5): 1094–5. ISSN 0021-972X. PMID 3283162.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- St. Louis University Department of Biochemistry and Molecular Biology Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Դոյզի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1986 մահեր
- Սենտ Լուիս քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի կենսաքիմիկոսներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկացի գիտնականներ